Եկեք ուտենք Յուրի Վարդանյանին, քառատենք: Ես հատուկ լսեցի նրա ելույթն ու մի բան կարող եմ ասել, որ Վարդանյան Յուրին սխալվել է: Ելույթի մեջ նա քննադատել է ցեղասպանություն երևույթը, լավ մի տեղ էլ շփոթվել է: Եկեք շատ ներկայացնենք, որ ադրբեջանն էլ ավելի մեծ թափով դա մեր դեմ օգտագործի: Դե պրն. Վարդանյան քաղաքականությունն էլ ծանրաձող չէ, որ ոնց ուզեք բարձրացնեք: Տեքստը, որ գրում տալիս են, անհասկանալի բառերը մի հատ հարցրեք՝ թող բացատրեն:

Մարտի մեկին երթ տեղի ունեցավ: Թե՛ հանրահավաքի մասնակիցները, թե՛ ոստիկանները ծաղիկներ դրեցին Շահումյանի արձանի մատույցներում: «Ոստիկաններն ինչո՞ւ ծաղիկներ դրեցին արձանի մատույցներում». հարցադրումը, որ անում եք, երկար մտածելուց հետո է այդ բառերն արտասանում, թե ասում եք, որ ինչ-որ բանից ետ չմնաք: Մեր ընդդիմության վատը այն է, որ մեղքի իրենց բաժինը չեն ցանկանում ընդունել: Մարտի մեկի մեջ մեղավոր ենք բոլորս: Առաջին հերթին ԵՍ: Այս գաղափարով կկարողանանք հասնել հաջողության, թե չէ մեղավոր փնտրելով մեղավոր չենք գտնի: Պե՞տք է գտնել մեղավոր, դուք արդեն գտել եք՝ Դա դուք եք, ես եմ բոլորս ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել