Ես գուցե ոչ պուպուլյար բան ասեմ, բայց ինչ որ տեղ ուրախ եմ, որ այսպիսի հերքում եղավ ու այդ նվաստացուցիչ ապատեղեկատվությունը և այդ ապատեղեկատվությունով հիացողները հիմա շվարած են մնացել։

Ինձ համար ի սկզբանե խորթ է այն մուրացկանական կեցվածքը, որը ներդրվել է մեր պետության մեջ դեռ նույնիսկ մինչև անկախությունը։ Իմ կարծիքով, այդ վիզ ծռելու և ուզվորություն անելու ադաթը էս մասշտաբներով սկսվել ա դեռ 88-ի երկրաշարժիչց հետո։

Չգիտեմ, Քըրքորյանի փողերից կմտնի՞ Հայաստան, թե՞ ոչ։ Չգիտեմ, թե մտնելուց դրանք որքանով արդյունավետ կլինեն, կամ չեն լինի։ Չգիտեմ անգամ, թե քանի հոգի էր դրան շունչը պահած սպասում։ Բայց գիտեմ, որ միջազգային մասշտաբով բոմժ-մուրացկանի Հայաստանի իմիջի վերջը տալու ժամանակն է։ Հերիք ա ուզվորություն անենք ու մի բան էլ հիանանք, երբ ինչ որ բան «կպցնում ենք» այդ շրջանակներում։

Պետք չի Քըրքորյանի ու այլ հայազգի մեծահարուստների հարստություն հաշվել, պետք չի փափագել, որ գոնե մի մասը բերեն Հայաստան, ասեմ ավելին՝ պետք չի օրակարգում պահել Ցեղասպանության միջազգային ճանաչման դոկտրինը։

Ես Ձեզ վստահեցնում եմ, եթե մենք՝ մեզանով Հայաստանում հասնենք նրան, որ մեր էստեղի հարուստները հավուր պատշաճի կատարեն իրենց հարկային պարտավորությունները, եթե հասնենք նրան, որ Հայաստանում լինի առջողջ ու մրցակցային տնտեսություն՝ մենաշնորհազատված, մեզ Քըրքորյանի կտակի կռճոնների վրա էլ հույս դնելուն ծիծաղով կվերաբերվենք, էս պարզած ձեռքով մեծապատիվ մուրացկանի Հայաստանի կերպարն էլ ամոթով կհիշենք։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել