Շատացել են ողորմություն հավաքողները՝ ամեն քայլափոխի, խաչմերուկներում, մարդաշատ վայրերում, ամենուր…Հասկանում եմ, իրոք կան առողջական խնդիրներ ունեցողներ, հաշմանդամներ, անօգնական մարդիկ, որոնք գլխահակ, լուռ ու մունջ, պատի տակ, որևէ տեղ նստած ողորմություն են հայցում: Բայց կան նաև աշխույժ, աշխատունակ, առույգ, պինդ կազմվածքով կանայք և տղամարդիկ, որոնք ոհմակի, շնաճանճերի պարսի նման հարձակվում են, կախվում վզիցդ, <<ջարդում>> մեքենայիդ ապակիները, պահանջում, պարտադրում, որ ողորմություն տաս…
Տպավորությունն այն է, որ նրանք դուրս են եկել աշխատանքի, կատարում են իրենց աշխատանքային պարտականությունը՝ խիստ գործնական, աշխույժ, եռանդով, պահանջատիրական կամ կեղծ խղճահարական դիմախաղով…
Ինձ թվում է նմաններին պետք է առանց խղճի խայթի միջնամատ կամ երեք մատի կոմբինացիա ցույց տան բոլորը, այլապես նման աշխատունակ ողորմություն հավաքողների <<հաստիքները>> կշատանան ու կնշանակվեն մրցույթով…
Էլ չեմ խոսում զանազան օգնություն, ողորմություն ուզող, հանգանակություն, օժանդակություն կազմակերպող ֆոնդերի, բանկային հաշիվների, անհատների, կազմակերպությունների գործունեության մասին, որոնց որսը հիմնականում միամիտ ու դյուրահավատ քաղաքացիներն են…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել