Արդեն գարուն է, դա նշանակում է ծաղիկների և ամեն ինչի ծաղկելու սեզոնը սարերի հետևում չէ: Ժամանակն է թարմ մտահղացուներով զինվելու՝ բակն ու տունը օրիգինալ իրերով զարդարելու համար:

Նման ծաղկամանը, որն այժմ դուք կտեսնեք, շատ հեշտ է պատրաստել: Ձեզ հարկավոր կլինի հին սրբիչ, ցեմենտ և մի քիչ համբերություն:

Ցեմենտից պատրաստված ծաղկաման

Ձեզ պետք կգան

  • Ցեմենտ
  • Դույլ
  • Հին սրբիչ

Պատրաստման եղանակը

1 Սկզբում պատրաստեք ցեմենտը, իսկ հետո սրբիչն ամբողջությամբ մտցրեք ցեմենտի մեջ:

1

2 Ցեմետի մեջ թաթախված սրբիչը տեղադրեք դույլի վրա, ինչպես ցույց է տրված նկարում: Համոզվեք, որ վերևի հատվածում ոչ մի ծալք չլինի:

2

3 Թողեք սրբիչը չորանա 24-48 ժամ: Այն պետք է ամբողջությամբ չորանա, պնդանա: Շրջեջեք «կոնստրուկցիան», դուրս հանեք դույլը և … վայելեք:

3

Հիանալի մտահղացում ամառանոցի համար: Նման ծաղկամանը ձեր ծաղիկների համար օրիգինալ «բնակության վայր» կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել