Մեզ պետք է հետաքրքիր, թե ինչո՞ւ են Հայաստանում ինքնասպանությունների թիվը ավելանում, բայց մենք մի տեսաք անտարբեր ենք այդ հարցի նկատմամբ:

Պատճառներից մեկի մասին մի քանի օր առաջ եմ խոսել, դա ինքնասպանությունների դեպքերի լուսաբանումն է: Մարդիկ շատ ժամանակ ինքնասպան են լինում կամ ինքնասպանության փորձ են կատարում, որպեսզի լսված լինեն, այս դեպերքը բացառելու համար, պետք է բացառենք նաև լուսաբանում:

Հայաստանում մոտ Հոգեբանի մոտ գնալը խնդիր է: Հասարակությունը հոգեբուժ և հոգեբան տերմինները հավասարեցրել է իրար: Շատ ժամանակ ինքնասպանության առաջին փորձից հետո, մարդիկի դիմում են երկրորդ քայլին և մաքրում են հաշիվները կյանքի հետ: Սա արդեն անգործության հետևանք է, առաջին փորձից հետո, եթե բարեկամները տանեն սթրեսի մեջ գտնվողին հոգեբանի մոտ, խնդիրը կարող է լուծվել, բայց չէ, «մեր էրեխեն հո գիժ չի, բանա եղել ա անցավ», նախադասությունից հետո, մի օր գտնում են իրենց էրեխուն երակները բացած:

Ի՞նչ է նշանակում ամոթ է հոգեբանին դիմելը, ամոթ չէ նաև հոգեբուժին դիմելը, եթե կա խնդիր ու կան բժիշկներ ու նրանք կարող են լուծել հարցը, պետք է դիմել նրանց օգնությանը: Ինչ տարբերություն հեգեբուժիների, հեգեբանների կամ ուռուծքաբանների միջև : Եթե դուք իմանաք, որ ուռուցք ունեք՝ ամաչելո՞ւ եք գնալ ուռուծքաբանի մոտ, իհարկե ոչ: Դե շատերի մոտ ուռուծքը հոգեկան շեղումներն ու սթրեսային վիճակներն են և ձեր ուռուծքաբանի անունն էլ հոգեբուժ կամ հոգեբան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել