Այսօր առավոտյան տեղեկացա, որ Մոսկվայում բնակվող գործարար Արթուր Ջանիբեկյանը գնել է հայազգի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի առանձնատունը: Ըստ ականատեսների այն գտնվում է վատ վիճակում և գործարարը պարտավորվել է բարենորոգել և մեր ժողովրդին առանձնատունը հանձնել արդեն՝ որպես Սարոյանի տուն-թանգարան, օտար ափերում մշակութային և հայապահպան նախաձեռնությունների իրականացման հանդիպավայր: Իրոք, փայլուն գործ, մնայուն արժեք... Նման քայլերն են նաև ստիպում լավատեսական հայացքով նայել մեր վաղվա օրվան, մեր ժողովրդի պայծառ ապագային: Հավատացնում եմ, որ սրանք ամպագորգոռ խոսքեր չեն, այլ փաստերի խիստ գիտակցված արձանագրում: Այ հենց այս մասին պետք է շատ գրվի ու քննարկվի այս տարածքում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել