Հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ներ) մասնակցությամբ մեկ տարուց ավելի ձգվում է ՀԿ-ների մասին օրինագծի քննարկումը արդարդատնախի մակարդակում: Դա լավ չի, սակայն ավելի վատ կլիներ, եթե նման քննարկում ընդհանրապես չկազմակերպվեր կամ կազմակերպվեր միայն խորհրդարանում: Երկրորդ տարբերակը աչքիս բաժին է ընկնելու նոր Ընտրական օրենսգրքին, որի քննարկումը դեռևս դուրս չի եկել կառավարության միջանցքներից: ՀԿ-ների մասին օրենքը կատարելու է լակմուսի թղթի դերը՝ ցուցանելու երկրի իշխանության «հավատարմությունը» արևմտյան արժեքներին, ինչը նշանակում է գումարների ստացում, այցեր և այլն՝ առանց իրական վերափոխումների: Նոր Ընտրական օրենսգիրքը ավելի լուրջ դերակատարում ունի՝ այն պետք է ներառի այնպիսի մեխանիզմներ, որ թույլ կտան պահպանելու իշխանությունը, սակայն թվա ավելի քան թափանցիկ ու օրինական: Եվ այդ պատճառով էլ մեկը քննարկվում է երկար ժամանակ ու թափանցիկ ձևով, մյուսինը կարվի արագացված և ոչ այնքան թափանցիկ տարբերակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել