Հիշում եք, որ ասում էի «Քարե Դարդը» նախորդ տարվա ամենաչստացված պռոյեկտնա, ըհը, ապրեք, հիմա էլ եմ նույնը կրկնում, բայց դա քիչա ձեզ....
Սաղովի նստած քննադատում եք էտ սիտկոմը, բայց չեք պատկերացնի, թե ինչ թիվա իրա յութուբյան դիտումները, չեք պատկերացնի, թե քանի հոգիա նայում, փողոցում ում հարցնում ես, ինքը էտ նայումա, ծանոթ բարեկամ հարազատ, առաջ, երբ «Տնփեսա»-ի թևավոր խոսքերն էին սաղ մեջբերում իրանց խոսքում, հիմա արդեն՝ «Քարե Դարդ»-ի ու էսքանից հետո էլի կնստեք բողոքեք, որ նույնատիպ սիտկոմեր մեյդան գան՞՞՞ Սաաաաաաաաղ մեղավորը դուք եք սաաղ, ես չեմ կարում հասկանամ, որ ամեն օր նայում եք էտ սիտկոմը, բա ի՞նչի էիք բողոքում՞՞՞՞
Ես չեմ զարմանա, որ վաղը դրանից վատ սիտկոմ լինի, քանի որ երևի բոլորը հասկացել են, որ ինչքան վատ, ինչքան անհետաքրիր ու ինչքան անիմաստ բան կա, մեր հայ հանդիսատեսը միանգամից նայում է, իսկ պրոդյուսերին ինչ է պետք՞՞ այո, դիտում, որ կարա լավ գովազդ ծախի....
Սա նրա նմանա, որ բողոքում եք, թե ինչի են կայքերը սաղ օրը բաց հետույք դնում՝ չհասկանալով, որ էտ պահանջարկը, դուք՝ բողոքողներն եք ստեղծել ու, եթե վաղը մյուս օր ավելի անորակ սիտկոմ լինի հեռուստատեսությամբ, ապա մենակ ձեզ մեղադրեք ու այ հենց ձեր շնորհիվ է, որ շուտով հետաքրիր բան չենք կարող նայել հեռուստատեսությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել