Համասյանի բարեգործական համերգի ու հանգանակություններ արած հայտնի դեմքերի շուրջ սկսած սռաչի շուրջ մի բան եմ ցանկանում ասել։ Ես բնավ չեմ պատկանում օգտատերերի այն դասին, ում սիրած փաստարկ-հակափաստարկը «սկզբում իրա չափ արա, նոր քննադատի»-ն է ու միանգամայն կողմ եմ նրան, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր սուբյեկտիվ կարծիքն ու տեսակետը հայտնել այս կամ այն հարցի, մարդու ու երևույթի շուրջ։

Սակայն կոնկրետ էս մի համամիութենական սռաչի պարագայում պետք է մի քիչ ավելի դելիկատ լինել։ Ինչո՞ւ։ Որովհետև բարեգործության շուրջ ա։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Թեկուզ նրանով, որ ինչ որ անպոչ կարծիքի, կամ էլ կարծիքների տարափի պատճառով շատ ռեալ ու միանգամայն օգնության սուր կարիքի մեջ մարդիկ կարող են այդ օգնությունը չստանալ, կամ էլ ստանալ ավելի քիչ, քան հնարավոր էր ու այս ամենը զուտ նրա համար, որ ինչ որ չինքնահաստատված ֆեյսբուքյան օնանիստ, կամ էլ բալզակյան տարիքի ֆրիգիդնի կնիկ, անպայմանորեն պետք է իր հեղինակային կարծիքը հայտներ թեմայի շուրջ ու նեգատիվ ալիք բարձրացներ։

Բարեգործության հետ կապված պետք է լինի հնարավորինս նուրբ ու դելիկատ։ Հանգանակողը ինքն է որոշում հանրայնացման այն սահմանը, որին ինքը ուզում է գնալ՝ ընձեռված հնարավորությունների սահմանում։ Մարդ կա սկզբունքորեն ուզում է մնալ անանուն, մարդ կա հագուրդ է տալիս իր փառասիրությանը, մարդ էլ կա, որ արդարացիորեն կարող է համարել, որ իր անվան հրապարակայանացումը՝ տվյալ բարեգործության մասնակցելու պարագայում, կարող է ոգեշնչել այլ մարդկանց, որպեսզի նրանք ևս միանան այդ նախաձեռնությանը։ Ու քանի դեռ այդ մարդիկ ինչ որ բան անում են՝ անկախ նրանից, թե դա ոնց են ընկալում այլոք, առնվազն բարոյական տիրույթից դուրս է քլունգն առնել ու ընկնել նրանց ջանին ու առավել ևս, երբ այդ քլնգավորները ոչ մի բան իրենք չեն արել մեկի մատից փուշ հանելու հարցում։

Էնպես որ, ոչ թե օրենքի ու կանոնների համատեքստում, այլ զուրդ մարդասիրությունից ու տակտի գացումից ելնելով, բերեք թարգենք գոնե բարեգործությունների թմեայով ավանդական ֆեյսբուքյան էշությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել