ՄԻԱԿ քարտուղար

- Ընտրություններին որպես թեկնածու մասնակցելուց առաջ գոնե ընդհանուր շեշտադրումներով ծանոթացեք ընտրական օրենսգրքին, որպեսզի չհայտնվեք զավեշտալի իրավիճակներում,
- Ընտրություններին պետք է մասնակցել ծրագրերով. մեր ժողովուրդը պարտավոր չէ ձեր մառազմատիկ պոռթկումներին ականատես լինել, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանել ձեր «մտքի գոհարները»,
- Որևէ առաջարկ անելուց առաջ նախ դուք պետք է հավատաք դրա կենսունակությանն ու լրջությանը և նոր միայն այն տեղադրեք լրահոսում,
- Եվ վերջապես` եթե քեզանով չես կարողանում քաղաքական ճաշակ թելադրել անգամ փոքր խմբերին, ապա գոնե պետք է զերծ մնալ էժան կենցաղավարությունից, գավառամտությունից, և ամենավերջում` հատուկ հորդոր` ՍՈՓԵՍՏՈՒԹՅԱՄԲ մի զբաղվեք:

Հ. Գ. Ասածներս իմպերատիվ բնույթ չունեն, առավել ևս որևէ մեկին վիավորելու միտում, պարզապես պետք է հարգել ընտրողին և նրան ներկայացնել գաղափարներ ու ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել