Էն ընդիմություն կամ իշխանություն ասածը բովանդակային առումով ամենաառաջիննը բռնաբարածներն ու բռնաբարողները, ժողովրդի աչքին ամեն բան բովանդակազրկածները, քաղաքականություն ասածն, որի գոյության փաստից անմասն չէ և ոչ մի երկիր ու պետություն, այ էդ հասարակության աչքին լրիվորեն աղավաղողներն ու մեղմ ասած քաղաքականապես քիչ հասուն շրջանակներին իրենց արշինով մատուցել ցանկացողները լրիվ իրականության զգացողությունը կորցրել են: Լավ, այ ողորմելիներ, ինչպես՞ կարելի է առաջնորդվել-ինչքան պետության համար վատ, այնքան լավ սկզբունքով: Մի ութ-10 տարի գոնե հասցրել եք նման սկզբունքով իշխանավարել, իսկ արդյունքների մասին ավելորդ եմ համարում խոսելը: Ուղակի անընդունելի է նաև այն, որ դա անում են ահավոր ցինիզմով ու այնպիսի դեմքի հպարտ արտայայտությամբ, կարծես ես եմ եղել 90 -ականներին մի ողջ ժողովրդի թշվառության անդնդի եզրին հասցրածի մեջ մեղավորը, կամ այլոք են մեղավոր Հայաստանում ընտրակեղծարարության, օլիգարխիկ համակարգի, կոռուպցիայի ու համատարած թալանի և շատ ու շատ նման հոռի, ազգակործան երևույթների կնքահայրերը: Հա, երևի հուսով են, որ մարած լույսերի քողի տակ ժողովուրդը չի նկատել այդ ամենը կամ <...և անձրևները լվանում են հետքերը>, կամ< ...և ժամանակի ձեռքը անտարբեր կսրբե, կավլե պիղծ հետքերը ձեր> -ին են ապավինում: Ախր էդ հետքերն այնքան անջնջելի, այնքան ողբերգական են ու խորը, այնքան <ցեխոտ>, որ ոչ մի հզոր միջոց ի զորու չէ դրանք վերացնելու : Հա, մի բան էլ-դրա հետևանքներն ու շարունակության այլևայլ դրսևորումներն են նաև այսօրվա մռայլ իրողությունը:Բնավ խնդիր չունեմ որևէ մեկին հրեշտակի կամ փրկչի դերում ներկայացնելը, ուղղակի այն, որ ՀԱԿ-ից մեկը ասում է, որ <այսօր քաղաքական դաշտը ձևավորվում է «բլեֆի» վրա: Իբր քիչ են հիասթափեցրել, հիմա էլ որոշել են ավելի հիասթափեցնել:>
Կամ մյուսը - «Կոալիցիոն սերիալ է, շատ հուզիչ դրամա է ծավալվում հանրության աչքերի առաջ»:
Լավ, թող ժամանակի ընթացքում հասարակությունը դատի այդ մասին: Բայց մոռանալ, որ 37%քվե /իհարկե նենգաբար/ ստացած ուժի համար բուրժուադեմոկրատական հեղափոխությունների տեսության փուչիկի մի օրում պայթելը հիասթափեցնել չէ, արդեն ցինիզմի գագաթնակետն է, կամ այն, որ հհշական իշխանավարության տարիները 37 թիվը հիշեցնող սերիալի նման չէր, առնվազն բթամտության ցցուն դրսևորում է, քաղաքական խանդի վառ արտահայտություն:
Մի խոսքով-<Պայքար, պայքար միչև վերջ>-ը եղել և մնում է պայքար ժողովրդի դեմ ու շարունակվում է այլ դիրքերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել