ՏՄՊՊ-ն քնից Արթնացել է և որոշել նկատել այդ լուրջ խախտումը, որպես հիմնավորում բերելով, որ Coca-Cola-ն թույլ չի տալիս այլ ըմպելիքներ վաճառել միաժամանակ: Նախ ասեմ, որ Coca-Cola-ն հորեղբորս տղայինը չի, ուղղակի որպես ՀՀ քաղաքացի եւ սպառող եմ գրում, հետո առիթ ունեցել եմ առնչվել երկուսի հետ էլ, որպես կլիենտ: Coca-Cola-ն էքսքյուզիվ պայմաններով աշխատում է այն տնտեսվարողների հետ, ովքեր լուրջ սպառում ունեն, իսկ Հայաստանում լուրջ սպառում ունեցողները ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, այնպիսի մարդիկ են, ում ստիպել շատ դժվար է: Ո՞վ է ասել, որ պիտի նման դեպքերում տուգանել, եթե երկու կողմի համար էլ փոխշավետ է: Տնտեսվարողին ոչ ոք չի ստիպում, նա աշխատում է այն կազմակերպության հետ,որը իրեն հարմար պայմաններ է առաջարկում: Այսինքն ի՞նչ, թանկացնեն, որ գա հավասարվի: Մյուս կողմից էլ ես կոնկրետ տեղ գիտեմ, որտեղ երկուսն էլ կա ու Cola-ն վերջանալուց հետո երկու օր սպասում են, որ Pepsi-ն սպառվի, որովհետև եթե շուտ Cola պատվիրեն, Pepsi-ն էլի կմնա: Մի խոսքով ՏՄՊՊ-ի այս քայլը իմ կարծիքով բնավ էլ այն նպատակը չի հետապնդում, ինչը պետք է հետապնդեր: Նկատեցին այն ժամանակ, երբ պետք էր: Թող գնան ավելի լուրջ հակամրցակցային թնջուկներ լուծեն, ասենք բանանի և արևադարձային մրգերի շուկայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել