Արդեն տևական ժամանակ է, ինչ սկսվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը: Վերջինս կարևոր նշանակություն ունի թե ՀՀ-ի և թե մի շարք այլ երկրների միջև առևտրաշրջանառության գործընթացի դյուրացման հարցում:

Օրերս հայտնի է դարձել, որ Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է նաև Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Մ6 Վանաձոր­-Ալավերդի­-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունը:

Հարկ է նշել նաև, որ գործադիրը ցանկանում է այս ճանապարհի կառուցման համար հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն տալ նաև տեղական շինարարական կազմակերպություններին, քանի որ նման մեծ ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների ներգրավումը կխթանի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը և հրաշալի հնարավորություն կլինի տեղական ընկերությունների համար, որպեսզի նման մեծածավալ աշխատանքների փորձ ձեռք բերեն և զարգացնեն իրենց հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել