Այս լուսանկարը պատկերավոր կերպով ներկայացնում է հնի և նորի տրամաբանությունը: Հասկանալի է, որ քաղաքի ճարտարապետական դիմագծի ձևավորման առումով` ժամանակը կանգ չի առնում, և իհարկե միշտ կա և պետք է լինի նորի անհրաժեշտությունը: Բնական է, որ հնի և նորի պայքարը միշտ եղել է ու դեռ կլինի ապագայում, իսկ լավագույն լուծումը պետք է լինի այն, որ կառուցվի նորը` պահպանելով հինը: Փաստ է նաև այն, որ Թամանյանի և նրա ճարտարապետական դպրոցի շնորհիվ մենք ունեցանք ազգային ոճով կառուցապատված մայրաքաղաք:

Իսկ ի՞նչ ունենք հիմա: Ցավոք, ներկայումս Երևանի կենտրոնը «զարդարվում» է միապաղաղ, «բոնբոնյերկա» ոճի շենքերով, վերջնականապես կորցնելով իր ուրույն ճարտարապետական դիմագիծը: Հին Երևանի պահպանումը ավելի շատ վեր է ածվում բարոյական բանավեճի, և հասարակությանը հրամցվում են արդեն «հաստատված» նախագծեր: Որպես վերջին օրինակ` Ամիրյան 2, նախկին Իսահակյան գրադարանի շենքի ֆասադի «պահպանման» նախագիծն է` այն ընդամենը Հին Երևանի վերաբերյալ մի հերթական հուշատախտակ է դառնալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել