Periscope-ն այն հարթակն է, որտեղ մարդիկ կարողանում են Live հեռարձակում ապահովել: Ուղիղ հեռարձակման այս հավելվածն առանձնահատուկ էր նրանով, որ բոլոր տեսակի սմարթֆոններով մարդիկ կարողանում էին հավաքվել մեկ հարթակում ու շփել, հետևել միմյանց ուղիղ հեռարձակմամբ:
Մարդիկ անգամ ասուլիսներն ու քաղաքական իրադարձությունները, ֆորումներն են հեռարձակում periscope-ի միջոցով: Ինչևէ:

Այն մեծ տարածում չունեցավ Հայաստանում, թեպետ, դրա կարիքը տարբեր միջոցառումների, հանրահավքների կամ այլ դեպքերում հաճախ զգացվում է (այն ժամանակ երբ ոչ ոք ուղիղ հեռարձակում չի ապահովում): Ինչ կարելի էր անել: Տեսանյութերի տիրույթը բարելավելուց ու փոփխությունների ենթարկելուց հետո սպասելի էր, որ Ֆեյսբուքը ուղիղ հեռարձակման հնարավորություն կստեղծի:

Արդեն տևական ժամանակ է Ֆեյսբուքը եփում է ուղիղ հեռարձակման թեման: Սկզբում փորձաշրջանի մեջ էր, հետո` հունվարի 28-ին պաշտոնապես հայտարարեցին , որ iOS օգտատերերն ամբողջ ԱՄՆ-ում պետք է ուղիղի հնարավորություն ունենան: Չնայած նրան, որ ոչ բոլոր ֆեյսբուքյան օգտատերերին է հասանելի ուղիղ հեռարձակման հնարավորությունը, այնուամենայնիվ այս պահին աշխարհի ավելի քան 30 պետություններում օգտատերերը հնարավորություն ունեն iOS համակրգի միջոցով ապահովել ուղիղ հեռարձակում: Իսկ Android-ը՞:

Այսօր էլ փետրվարի 26-ին ֆեյսբուքը պաշտոնապես հայտարարել է, որ ուղիղ հեռարձակման հնարավորություն ունենալու են ոչ միայն iOS-ատերերը, այլ նաև Android-ից օգտվողները: Կա վիճակագրություն, որ ֆեյսբուքում ուղիղ հեռարձակումներին հետևողների 50%-ից ավելին Android սպառողներն են: Ոսւտի տրամաբանական էր, որ ֆեյսբուքը հաշվի կառնի այս ցուցանիշն ու Android-ի օգտատերերին նույնպես հնարավորություն կտա ուղիղ հեռարձակում ապահովել:

Այսօրվա հայտարարության մեջ նշվում է նաև, որ գալիք շաբաթվանից այն հասանլեի է լինելու ԱՄՆ-ում, իսկ մոտ ապագայում ուղիղ հեռարձակում կարող են ապահովել նաև այլ երկրների Android օգտագործողները: Մի խոսքով նպատակը մեկն է, հնարավորությունը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում:


Ուղիղ հեռարձակվող տեսանյութերը, ըստ վիճակագրության, օգտատերերը երեք անգամ ավելի երկար են նայում քան այլ տեսակի տեսանյութերը (ֆեյսբուքում): Սա լուրջ ցուցանիշ է և կարող է նոր մշակույթ ձևավորել ֆեյսբուքյան տիրույթում:
Բանն այն է, որ կարճ ժամանակ անց ամբողջ աշխարհի ֆեյսբուքյան օգտատերերը հնարավորություն են ունենալու ապահովել ուղիղ հեռարձակում: Եթե մի քանի անգամ ավելի երկար են մարդիկ նայում ուղիղ հեռարձակումները, քան սովորական տեսանյութերը, ուստի կանխատեսելի է, որ ֆեյսբուքն իր ալգորիթմում կկատարի որոշակի փոփոխություններ:

Եթե հետ նայենք, ապա կհիշենք, երբ նոր էր ձևավորվում ֆեյսբուքյան «տեսանյութերի մշակույթը», ալգորիթմն այնպես փոխվեց, որ յութուբյան տեսանյութերի հասանելիությունը մի քանի անգամ ավելի քչացավ, ի տարբերություն ֆեյսբուքում ներբեռնված տեսանյութերի և վերածվեց վիրուսային համակարգի: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, ուղիղ հեռարձակումների համար կմշակվի առանձին ալգորիթմ:

Վերադառնանք ֆեյսբուքյան նոր մշակույթ ասվածին:
Սկզբում խոսել էի Periscope-ի մասին: Այն հինալի հնարավորություն է ընձեռում մարդկանց ուղիղ կապ հաստատել բոլոր տեսակի սմարթֆոնների միջոցով: Ինչ է ստացվում, Periscope-ն ունենալու է հիանալի այլընտրանք կոնկրետ հայկական տիրույթում և ոչ միայն ի դեմս Ֆեյսբուքի:
Չնայած նրան որ Periscope-ն ունի բազմաթիվ օգտատերեր, այնուամենայնիվ անվիճելի է , որ մենք՝ հայերս ավելի շատ կսպառենք ֆեյսբուքյան պրոդուկտը քան periscope-ի կամ այլ ուղիղ հեռարձակման հնարավորություն տվող հավելվածների:

Շատ ժամանակ լինում էր, որ periscope-ում հայերը ուղիղ հեռարձակում էին ապահովում տարբեր ասուլիսներից, հանրահավաքներից, հանրաքվեներից և այլ վայրերից, սակայն դրան շատ քչերն էին հետևում, քանի որ հավելվածը մեծ սպառում չունի հայկական շուկայում:

Շուտով արդեն այնտեղ, որտեղ ուղիղ հեռարձակում չեն կարողանա ապահովել մեզ ծանոթ լրատվամիջոցները, դա կկարողանան անել ֆեյսբուքի հայ օգտատերերը:
Բացի դա, այս հնարավորությունից կարող են օգտվել շատ ու շատ լրատվական կայքեր և այն օգտագործելով հանդես գալ նորանոր մեդիա պրոեկտներով:

Անկախ նրանից, հասանելիության առանձին ալգորիթմ կմշակվի թե ոչ, ամեն դեպքում կարող է նոր մշակույթ ձևավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել