Արյան քաղցկեղը բուժելը հեշտ չէ, սակայն Հարավային Ավստրալիայի Բժշկական գիտահետազոտական ինստիտուտի և Ադելաիդայի համալսարանի Հակաքաղցկեղային բժշկության մասնագիտացված կենտրոնի մասնագետները հայտարարում են՝ իրենց բուժումը լուծում է բոլոր խնդիրները: Ինչպես նշում է News.com.au-ը՝ նոր միջոցը ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունի:

Medical-Research

Բուժումը ստիպում է քաղցկեղի բջջին սպանել ինքն իրեն: Դա հնարավորություն կտա խուսափել քաղցկեղի կրկնվելուց: Նոր թերապիան երկարատև բուժում չի պահանջում: Դեղորայքը ստացել են STAT 5 սպիտակուցի մանիպուլյացիայի շնորհիվ: Այդ սպիտակուցն է պատասխանատու քաղցկեղի բջջի մահվան համար:

Նշենք, որ այս դեղորայքը արդյունավետ է նաև քաղցկեղի այլ տեսակների բուժման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել