Էրեկ՝ Գասպարիի մասին գրած ստատուսս, ինչպես և սպասում էր, մեծ արձագանք ստացավ ու, ինչպես և չէի կասկածում, քլնգոցը անպակաս էր։
Ես չեմ զարմանում դրա վրա, քանի որ ՖԲ- ում ավանդույթ է ձևավորված, որ եթե մի բան վատ ես ասում ընդդիմության տարբեր ներկայացուցիչների ու ծախու և կեղծ ակտիվիստների մասին, ապա դու ազգի դավաճան ես ու իշխանական ամենավերջին ծախուն։
Ես ոչ քննադատությունից եմ խորշում, ոչ էլ փորձում եմ արդարանամ, ուղղակի չի կարելի ամեն ինչ ծայրահեղականացնել ու միանգամից կոխել ցեխը։
Էս վերջերս մի քաղաքագետ լավ բան ա ասել. «Եթե մարդը դեմա ընդդիմությանը, դա դեռ չի նշանակում, որ կողմ է իշխանությանը»...
Այ էս արտահայտությունը ամենալավերիցա հիմիկվա քաղաքական դաշտում։
Ես այս արտահայտության կրողն եմ. ես դեմ եմ այսօրվա ՀՀ ձևական ու իրա շահերը հետապնդող ընդդիմության յուրքանաչյուր թևին, ես դեմ եմ քաղմասում ֆոտո ունենալու մոլուցքով տառապող ակտիվիստներին, ես դեմ եմ ծախու ակտիվիստներին, ես դեմ եմ, որ Գասպարիին համարենք մեր «փրկիչ» ու սկսենք պայքարել, ես դեմ եմ էս իշխանություններին, ես դեմ եմ էս քաղաքական դաշտին. մենք չունենք քաղաքական դաշտ հենց հիմա ու... ցավոք, ես կողմ եմ մի այլ՝ երրորդ ուժին, որը գոյություն չունի, չկա տենց մեկը ում կարելի է վստահել ու «հետևից գնալ»... Իսկ էսօրվա բոլոր «իմ հետևից եկեք» ասողները կամ կեղծ են, կամ ծախու կամ էլ հետո մեզ՝ հետևից գնացողներին, օգտագործելու են իրենց շահերի համար կամ իրենց «գինը» բարձրացնելու համար/ինչպես և համոզվում ենք էնա քանի տարիա/...
Էսա իրականությունը... դե հիմա քլնգեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել