Գազի գնի հնարավոր իջեցման մասին լուրերը արդեն տևական ժամանակ է ինչ քննարկվում է հանրային տարբեր շերտերում: Ոչ վաղ անցյալում գործադիրի ղեկավարը ասել էր, որ գազի գնի իջեցման հարցը շատ կարևոր է թե ՀՀ բնակիչների և թե մատակարար կազմակերպության համար:

Ինչպես հիշում ենք, որոշ ժամանակ առաջ պետությունը պատրաստվում էր, ռուսական կողմի հետ գնալ քննարկումների գազի սակագնի իջեցման հարցի շուրջ: Այս թեման ավելի իրատեսական է դառնում:

Այսօր արդեն Երևանում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային ֆոնդի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը ասել է, թե կարծում է, որ Ռուսաստանը ՀՀ-ին ընդառաջ կգնա և գազի զեղչ կտրամադրի: Նա նշել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստան մատակարարվող գազն առանց այն էլ էժան է, սակայն այն բանից հետո, երբ Եվրոպայում գազի գինը սկսել է տատանվել 200 դոլարի սահմաններում, Հայաստանի համար գազի գինը «այնքան էլ հարմարավետ չի նայվում»։

Կարծում եմ հարցը շուտով լուծում կստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել