Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումը և նրա աստիճանական մուտքը համաշխարհային տնտեսություն՝ նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առջև: Վերջին շրջանում հատկապես ավելի ու ավելի հաճախ է խոսվում Հայաստանի վրայով Պարսից ծոցից դեպի Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման՝ մասնավորապես Սյունիքի վրայով երկաթգծի կառուցման մասին: Չնայած տարբեր պաշտոնյաների բազմաթիվ հավաստիացումներին ես նշյալ երկաթգծի կառուցումը կոչել եմ ՛՛հեքիաթ մեծահասկաների համար՛՛ և մնում եմ իմ տեսկետին: Չկա մի երկիր, ներառյալ Չինաստանը, որ այդ ծրագրի մեջ կներդնի 3.2 մլրդ. դոլար: Խնդիրը միայն ծրագրի գերթանկ լիները, իրավական տարաբնույթ մութ կողմերի առկայությունը և բազմաթիվ գրեթե անհաղթահարելի տեխնիկական դժվարությունները չեն: Խնդիրն այն է, որ Իրանի տարածքում արդեն ավարտին է մոտենում Զազվին-Ռեշտ-Աստարա 375 կմ-անոց երկաթուղու կառուցումը, որը Իրանի երկաթգծային համակարգը Ադրբեջանի վրայով կապելու է Ռուսաաստանի երկաթուղային ցանցի և Սև ծովի նավահանգստների հետ: Արդեն 2014թ. հունվարին ավարտվել էր նշյալ երկաթգծի Ղազվին-Ռեշտ 207 կմ-անով հատվածի կառուցումը: Ի դեպ, մնացած Ռաշտ-Աստարա (իրանական)168 կմ-անոց հատվածը կառուցելու է մեր անզուգական դաշնակից Ռուսաստանը: Այսպիսով, Ադրբեջանին մնում էր կառուցել ադրբեջանական Աստարա – իրանական Աստարա 7 կմ-անոց հատվածը, որն էլ արդեն արել է: Նույն 2014թ. հունվարի դրությամբ, ըստ իրանական պաշտոնական տվյալների, կառուցված է եղել Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգծի 84 %-ը: Երկաթուղու թողունակությունը տարեկան պետք է լինի 1.4 մլն. մադդ և 6 մլն. տոննա բեռ սկզբնապես, ապաև մինչև 20 մլն. տոննա: Ես չգիտեմ ներկայումս ինչ վիճակում է վերահիշյալ երկաթգծի շինարարությունը, բայց իրանական կողմը նախատեսում է այն գործարկել 2016թ. ընթացքում:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Սյունիքի վրայով երկաթգծի կառուցումը, մինչևիսկ եթե ֆինանսավորող գտնվի, անիմաստ է: Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղիների առկայության դեպում՝ տարեկան մինչև 20 մլն. տոննա բեռ թողունակությամբ, Իրան-Հայաստան-Վրաստան ուղու համար պարզապես բեռ չի մնա: Բացի այդ, Սյունիքի վրայով երկաթգծի կառուցման համար պահաջվելու է առնվազն յոթը տարի, կրկնում եմ, եթե մինչևիսկ ինչ-որ մեկը անհասկանալի պատճառով այդքան փողը տա: Պարզ է, որ որևէ մեկը, այդ թվում նաև Հայաստանը, այդքան սպասել չի կարող:
Հիմա դառնանք ամենակարևոր հարցին՝ բա ի՞նչ անենք:
Մենք ունենք ելք այդ վիճակից, որը ելք է ոչ թե այն պատճառով, որ լավ լուծումն է, այլ որովհետև ուրիշ ճար չկա: Հայաստանը մինչև Ղազվին-Ռաշտ-Աստարա հատվածի գործարկումը պիտի գործարկի Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթգիծը, որպես Պարզից ծոց-Սև ծով երկաթուղու մի հատված: Դրա համար պիտի ուղղակի դիմի Նախիջևանի ղեկավարությունը, ինչպես նաև Ադրբեջանին, Իրանին, Ռուսաստանին, Վրաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին և Եվրոմիությանը՝ Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթգիծը գործարկելու առաջարկով: Առաջարկը պիտի հստակ կետ պարունակի՝ մերժման դեպքում Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվելով տարածաշրջանային համագործակցության և սեփական կենսաապահվման անհրաժեշտությամբ՝ ստիպված է լինելու այլ շահագրգիռ ուժերի հետ համատեղ իր վեահսկողության տակ վերցնել նշյալ երթուղու Ջուլֆա-Երասխ հատվածը ևս և ապահովել դրա անխափան աշխատանքը:
Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը կմերժի հայաստանյան առաջարկը: Ուրեմն մեզ չի մնա այլ ելք, քան անցնելու երկրորդ տարբերակի իրականցմանը: Վստահ եմ շատերը կառարկեն՝ դա մեծ վտանգներ, գուցեև զեհեր, է պարունակում իր մեջ: Համաձայն եմ: Բայց կա՞ այլ ելք: Հայաստանը թուրք-ադրբեջանական շրջափակման հետևանքով արնաքամ է լինում՝ տարեկան ավելի քան 40 հազար ատրագաղթող, ծերացող բնակչություն և արդեն 5.2 մլրդ. դոլարի արտաքին պարք: Եթե մենք չդառնանք Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային միջանցքի մի հատվածը՝ Իրանի բացվելը մեզ գրեթե ոչինչ չի տա: Հետո, Իրանը միշտ էլ մեզ համար բաց էր: Ավելին, եթե մենք դուրս մնանք Իրան-Եվրոպա երթուղուց, ապա Հայաստան-Իրան հարաբերությունները կարող են վատանալ: Այդ դեպքում Իրանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ կախվելու համար ստիպված է լինելու գործածել Ադրբեջանով անցնող երկաթուղին, որը հզորագույն լծակ կդառնա Ադրբեջանի ձեռքին Իրանի դեմ: Այդպիսի մեծ կախվածությամբ Ադրբեջանից, Իրանի պարզապես չի կարող պահպանել հարավային Կովկասում իր հավասարակշիռ քաղաքականությունը:
Ներկայումս բացառիկ նպաստավոր աշխարհաքաղաքական վիճակ է ստեղծվել Հայաստանի համար: Թուրք-ռուսական երբեմնի եղբայրական հարաբերությունները ներկայումս գրեթե պատերազմական են, այսինքն Ռուսաստնը թույլ չի տա Թուրքիայի միջամտությունը նախիջևանյան գործերին: Սա երկար չի տևելու: Իհարկե, Ռուսաստանը բնավ շահագրգռված չէ, որ Հայաստանը նոր հնարավորությւոնների շնորհիվ ուժեղանա: Նա կուզեր, որ Իրանը Ռուսաստանով իր բեռները տեղփոխեր Եվրոպա: Բայց Ռուսաստանի համար կարծում եմ պարզ է՝ ինքն ամեն դեպքում խաղից դուրս է՝ չլինի Իրան Հայաստան-Վրաստան երթուղին, կլինի Իրան-Ադրբեջան-Վրաստան երթուղին:
Արևմուտքը ևս շահագրգռված է Իրանի հետ կայուն և էժան երկաթուղային միջանցք ունենալու հարցում: Հայաստանյան երթուղին իրենց համար ևս նախընտրելի է ադրբեջանականից: Բացի այդ, ադրբեջանական երթուղին անցնում է երկու վտանագավոր, պայթունավտանգ գոտով՝ Հյուսիսային Թալիշտստանի միջով և Ղարաբաղի ռազմաճակատի գծին շատ մոտ:
Հասունացել է գործելու պահը: Սիրուն հեքիաթներ շատ ենք լսել: Թարգ տվեք բրեժնևիզմին: Հայաստանի գոյության, էլ չեմ ասում զարգացման, բոլոր ռեսուրսները սպառված են: Եթե մենք արմատական քայրեր չենք անելու, ուրեմն երկրի վիճակի արմատական բարելավում էլ չենք ունենալու:
Միայն մեծ մտքերը և մեծ քայլերը կարող են ծնել մեծ հնարավորություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել