Երեկ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրման ժամանակ Սերժ Սարգսյանը երկու շատ հետաքրքիր մեսիջ հղեց ՀՀԿ-ականներին: Նախ բոլորին ցույց տվեց, որ Արմեն Աշոտյանին ոչ թե <ռելսերից գցել են>, այլ ընդհակառակը՝ առաջ են քաշել: ՀՀԿ-ի անունից համաձայնագիրը ստորագրում էր հենց Արմեն Աշոտյանը: Իսկ երկրորդ մեսիջն ուղղված էր քաղաքապետի աթոռի համար բազառ անողներին: Տարոն Մարգարյանի այդ շարքում կանգնելը նշանակում էր, որ քաղաքապետի պաշտոնի շուրջ վերջին բոլոր <մուտիլովկաներն> անիմաստ են՝ Տարոնը մնալու է քաղաքապետ: Չինովնիկական ապարատի հնաբնակները շատ լավ են հասկանում իմ այս գրածի իմաստը:
Այ այսպիսի նկատառումներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել