Աբսուրդը գիտեք որն է, որ անկապ, տեղին-անտեղին փողոցներում, մայթերին, ջրափոսերում, այլ վայրերում պառկացույց անող Վարդգես Գասպարիին համեմատում են Իոսիֆ Բրոդսկու, Վլադիմիր Բուկովսկու, Ալեքսանդր Եսենին-Վոլպինի, Ժորես Մեդվեդևի, Վալերիա Նովոդվորսկայայի, Վիկտոր Ֆայենբերգի, Նաթան Շարանսկու և այլոց հետ: Փորձում զուգահեռներ անցկացնել ԽՍՀՄ-ի օրոք այլախոհներին հոգեբուժարաններում մեկուսացնելու, թաքցնելու, պահելու երևույթների հետ:
Նման անտրամաբանական ձևով Վարդգես Գասպարիին աշխարհին ճանաչել տալու, իշխանություններին վարկաբեկելու, մեղադրելու համար, ՀԱԿ-ական և այլոց խոսափողները, նրանց ներկայացնող լրագրողներն ու գործիչներն առնվազն տարօրինակ մտածելակերպ պետք է ունենան, որպեսզի պարզունակ թղթի կտորներով <<դոշին>> կպցրած, թքախառն <<Սրիկա, դավաճան>> և այլ համանման արտահայտություններ ու հայհոյանքներ գոռացող, Գիննեսի գրքում գրանցված պառկացույցի մասնագետ, մշտապես տարօրինակ վարքագիծ դրսևորող Գասպարիին ու նրա արարքները համեմատեն նման հայտնի անձանց հետ:
Իսկ Գասպարին հայտնի է արդեն…Հայտնի է որպես պառկացույցի ու պարզունակ սադրանքների մասնագետ՝ ընդամենը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել