Մի հատված 1917 թ.-ի հոկտեմբերին Թիֆլիսում հայկական կուսակցությունների հավաքին Անդրանիկի խոսքից: Մեկ դար անց կարծես շատ բան չի փոխվել.

«...Մեր առջև ցցված է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու հարցը: Դուք այս մասին կարծես չեք մտահոգվիր... Դուք հավաքված եք այստեղ, իբրև մեր ժողովրդի ներկայացուցիչները, անոր իղձերուն և ակնկալություններուն թարգման հանդիսանալուն համար, բայց անոր ցավերով չէ, որ կառաջնորդվեք, այլ ԶՈՒՏ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ հայեցողությամբ և մտածողությամբ...
Դուք եկած եք ոչ թե ժողովրդին ցավերուն մասին մտածելու, այլ մեկմեկու հոր փորելու և գոյություն ունեցող խրամատը ավելի լայնացնելու: Մինչդեռ այս կրիտիկական րոպեին, մոռնալով կուսակցության հաշիվներ և մտահոգություններ, պետք է մտածեք միմիայն հայ ժողովրդի անհետաձգելի պահանջներուն մասին՝ համերաշխ և միաբան ոգիով...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել