Hraparak.am-ը գրում է.

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն արդեն առաջին քայլերն է անում «քաղաքականության» մեջ: «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ տեղի ունեցած զավեշտալի դեպքը, երբ հաղորդավարը չէր կարողացել զսպել ծիծաղը՝ հայտարարելով այն ՀԿ-ների, միավորումների անվանումները, որոնք մաս են կազմում «Հայկական վերածնունդին», իր տրամաբանական շարունակությունն է ունենում:

Նախ տեղեկացանք, որ կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը դիմել է հեռուստատեսություն, վերջինիս Ֆեյսբուքյան մեկնաբանություններից պարզ է դառնում, որ հաղորդավարին նկատողություն են արել. «Հարգելիներս, ինչպես միշտ ֆեյսբուքյան հանրությունն այս անգամ էլ բուռն արձագանքեց նմանաբնույթ տեսանյութին:

Ցավում ենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերով նման դեպք է տեղի ունեցել: Ավելացնեմ նաև, որ հաղորդավարը խիստ նկատողության է արժանացել և ուղիղ եթերով ներղություն կհնչի դեպքի առնչությամբ, իսկ պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացողներին հորդորում եմ լինել ավելի կոռեկտ և հավասարակշիռ»:  Կոռեկտության և հավասարակշռության մասին Վահե Մոսինյանի կոչը սակայն տեղ չէր հասել: 

«Օրինաց երկիր» կուսկացության մամուլի քարտուղար Արթուր Միսակյանի ֆեյսբուքյան գրառումն ենք ներկայացնում. «Վաղուց պարզ էր, թե ՀՅԴ-ում քաղաքականությամբ զբաղվելուց առաջ ինչ են ծխում: Այ որ նրանց սպասարկող հեռուստաընկերությունում է նույն վիճակը, ապա էս ՀՅԴ-ի բանը բուրդ է: Էն տղեն, որ հորթի հրճվանքով լուրեր է հաղորդում դրա վառ ապացույցն է:

Նախ, այ տղա ջան, դեբիլի պահվածքը ոչ մեկի դեռ լավ տեղ չի տարել, առավել ևս եթե դեբիլությամբ լրագրող է զբաղվում: Երկրորդը, մի հատ ձեր լուրերը պատրաստող տհասին ասա թող նորից վերընթերցի Հայկական վերածննդին միացած կուսակցությունների և ՀԿ-ների ցանկը: Երրորդ՝ իսկ միգուցե հաջորդ անգամ ծիծաղես համահայկական ծիծաղի առարկա դարձած, քաղաքական աղբանոցի ճամփեն բռնած տերերիդ վրա, որոնք գործելաոճ են ընտրել ՄԱՀ կամ ԿՈԱԼԻՑԻԱ կարգախոսը».- վերջին նախադասությունը կոռեկտությունից ելնելով հանում ենք:  Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիայի» հեռուստաընկերության լրատվական հաղորդման հաղորդավարն ուղիղ եթերի ընթացքում չի կարողացել զսպել ծիծաղը՝ հայտարարելով այն ՀԿ-ների, միավորումների անվանումները, որոնք մաս են կազմում «Հայկական վերածնունդին»:

««Լինենք բարի», , «Տղամարդիկ», «Կանայք այսօր»,«Սուրբ Պանդուխտ» «Փրկված մասունքներ», «Արծվաբույն Զեյթուն» սույն միավորները փետրվարի 21-ին տեղի ունեցած «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած նոր ուժին միանալու մասին»: Տեսանյութը՝ այս հղումով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել