Սոցիոլոգները պարզել են, որ անցյալ տարի մարդկանց 29 տոկոսը նվազեցրել է մսի օգտագործումը, 9 տոկոսն ասել է, որ մտածում է մսի օգտագործման նվազեցման կամ` ընդհանրապես դադարեցման ուղղությամբ, իսկ մոտ 3 տոկոսն արդեն բուսակեր էր

Ձեր մտքով հավանաբար անցել է բարոյական պատճառներով կամ կարմիր մսի վտանգների ու առողջության նկատառումներով` բուսակերության անցնելով, հրաժարվել սթեյքներից ու բուրգերներից

Այսպիսով, ի՞նչ է լինում օրգանիզմի հետ, երբ դադարում եք միս ուտել:

1. Քաշ եք կորցնում

ԱՄՆ-ում Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոնի Բժշկության համալսարանը վերջերս փորձել է ճշգրիտ որոշել, թե որքան քաշ է կորցնում մարդը, երբ որոշում է ամենակերից դառնալ բուսակեր:

Ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Սնուցման և դիետոլոգիայի ակադեմիայի հանդեսում, վերանայել էր նախորդ հետազոտությունները. այն ներկայացնում էր միսն իրենց սննդակարգից բացառած մասնակիցներին, ովքեր կորցրել էին միջինը 10 ֆունտ քաշ` առանց վերահսկելու կալորիաների ընդունումը կամ կատարած վարժությունների քանակը:

2. Կփոխվի աղիների միկրոֆլորայի վիճակը

Ասույթն ասում է. «դու այն ես, ինչ ուտում ես», և դա վերաբերում է մարսողական համակարգին այնքանով, որքանով` ամբողջ օրգանիզմին:

2014 թ. հետազոտությունը, որն ուսումնասիրում էր ամենակերների, բուսակերների և վեգանների աղիքային միկրոֆլորայի տարբերությունը, երեք տարբերակում դրանք տարբեր են եղել:

Այնուամենայնիվ, ամենամեծ փոփոխությունն ամենակերների և վեգանների միջև էր. նրանք որևէ տեսակի կենդանական սնունդ չեն օգտագործում:

Նյու Յորքի քաղաքային համալսարանի հետազոտողները պարզել են, որ վեգաններն ունեին աղիքային միկրոֆլորա առավել պաշտպանողական տեսակ:

3. Կարող է սնուցիչների պակաս առաջանալ

Բուսակերի կամ վեգանի հավասարակշռված սննդակարգը կարող է ապահովել բավարար քանակի սնուցիչներ և դրանց բավարար պաշար: Բայց, ըստ ԱԱԾ-ի` Ազգային առողջապահական ծառայության, դժվար կլինի բավականաչափ երկաթ, վիտամին D և վիտամին B12 ստանալ:

Օրգանիզմին անհրաժեշտ են բավականաչափ ընդեղեններ, օրինակ` լոբի, ոսպ, նաև՝ ընկույզ, միրգ, մուգ կանաչ բանջարեղեն, ամբողջական հացահատիկ, երկաթով հարուստ հացաբույսեր: B12 վիտամին կա թթխմորի մզվածքով մթերքներում, նախաճաշին` հագեցնող փաթիլները և սոյան:

Ձվերը, հագեցնող ճարպով լի մթերքը, փաթիլները և կաթնամթերքի որոշ տեսակներ կարող են վիտամին D-ի աղբյուր լինել:

4. Քաղցկեղով հիվանդանալու վտանգը կարող է նվազել

ԱԱԾ-ի վերջին զեկույցում մշակված միսը համարել են քաղցկեղածին, ինչպես նաև այնպիսի մթերքները, ինչպիսիք են խոզապուխտն ու սալյամին, որոնք դասակարգվել են ֆորմալդեհիդի, գամմա ճառագայթման և ծխախոտի շարքում: Կարմիր միսը պիտակավորվել է նաև իբրև «հավանաբար» քաղցկեղածին հատկություններ ունեցող մթերք:

Փորձագետները եզրակացրել են, որ օրական մշակված մսի միայն 50 գրամ կերակրաբաժին կամ խոզապուխտի երկու բարակ շերտ ուտելը մեծացնում է աղիքի քաղցկեղի վտանգը 18 տոկոսով:

Այնուամենայնիվ, մինչ աղիքի քաղցկեղի 18 տոկոս աճը հնչում է իբրև մեծ աճ, Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) գիտնականները զգուշացնում են, որ Միացյալ Թագավորությունում 100 մարդուց 6-ը ձեռք կբերի աղիքի քաղցկեղ, ոչ թե, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոք: Այդ պատճառով աճը կհանգեցնի աղիքի քաղցկեղի ևս մեկ լրացուցիչ ապացույցի բոլոր այն 100 մարդկանց համար, ովքեր համարվում են խոզապուխտ ուտողներ:

5. Մեծանում է սրտի հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը

Գիտնականները վերջերս պարզել են, որ կարմիր միսը կարող է սրտի հիվանդության առաջացման պատճառ դառնալ: ԱՄՆ Lerner գիտահետազոտական ինստիտուտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սննդի մեջ եղած սնուցիչը սրում է աղիքային միկրոֆլորայի ռեակցիաները, ինչը նպաստում է սրտի հիվանդության զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել