Շրի Լանկան իրավամբ համարվում է Հնդկական ծովի մարգարիտը:

  1. «Շրի Լանկա» անունը սանսկրիտից թարգմանվում է որպես «Օրհնված երկիր»: Երկրի լրիվ անունն է՝ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն:
  2. Շրի Լանկան Մեծ Բրիտանիայից անկախացել է 1948թ.: Մինչեւ 1972թ. կղզին կոչվել է Ցեյլոն:
  3. Կղզու բնակչության մեծամասնությունը, մոտ 70%-ը բուդդիզմ է դավանում:
  4. Երկրի մայրաքաղաքը Կոլոմբոն է, որի բնակչությունը կազմում է մոտ 600 հզր. մարդ:
  5. Շրի Լանկան հայտնի է իր բարձրորակ թեյով, կարելի է ասել, որ այստեղ է աճում աշխարհի լավագույն թեյը:
  6. Այսօր կրթված է համարվում Շրի Լանկայի բնակչության 92%-ը, ինչը շատ բարձր ցուցանիշ է Հարավային Ասիայի երկրների համար:
  7. Երկրի պետական լեզուներն են թամիլերենն ու սինգալերենը, մեծ տարածում ունի նաեւ անգլերենը:
  8. Կանդի քաղաքում գտնվում է Բուդդայի ատամի տաճարը, որը կղզու ամենահայտնի սրբավայրն է:
  9. Երկրի զինանշանի վրա պատկերված է առյուծ, որը խորհրդանշում է բուդդիզմը եւ ցեյլոնցիների նախահորը, իրենց առաջին արքային, որը խիզախ էր եւ ուժեղ ու առաջինը ընդունեց բուդդիզմ:

    10.  Շրի Լանկան զբաղվում է թանկարժեք քարերի արտահանմամբ: Այդ երկրում բավականին մատչելի գներով կարելի է ձեռք բերել սուտակ, զմրուխտ եւ այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել