Երբեմն մոտս տարակուսանք է առաջանում, երբ տեսնում եմ, թե ինչ աստիճանի տխմարությունների կարելի է հայրենի մամուլի էջերը թերթելիս։ Կարծես թե նշմարվում է տխմարության հերթական արշավի թիրախը ու դա լինելու է Անկախության 25-ամյակին նվիրված աննախադեպ ռազմական շքերթը։

Առաջին նման ապուշությունն արդեն կարդացի «Հրապարակ»-ում․ պարզվում է, որ ռուսները կարող են «փչացնել» շքերթը իրենց մասնակցությամբ։ Ավելին, ինձ համար անակնկալ պարզեցի, որ ռուսները «փչացրել էին» Անկախության 20-ամյակի շքերթը, քանի որ մասնակցել էին դրան ու իրենց դրոշներով էին շարային քայլով անցել։

Նախ, կցանկանայի պատմել, թե ինչ ես տեսա 5 տարի առաջ, երբ ինքս էի գնացել՝ սեփական աչքերով ականատես լինելու այդ գեղեցիկ միջոցառմանը։ Չգիտեմ, թերթի լրագրողը ինչ է ծխում, բայց հիշում եմ, որ ռուսների ներկայությունը շատ մեծ խանդավառություն էր առաջացրել ու երբ ռուս զինվորների շարասյունը շքերթի ավարտիվց հետո շարային քայլով ու ռազմական քայլերգ երգելով բարձրանում էր Աբովյան փողոցով, մայթերին հավաքված մարդիկ ծափահարում էին ռուս զինվորականներին։

Հիշում եմ նաև, որ այդ օրը շքերթը հարամել փորձեցին մի խումբ հիսթերիկներ, որոնց սակայն արագ մեկուսացրեցին ու բերման ենթարկեցին՝ թույլ չտալով հարամությունը տրամաբանական ավարտի հասցնել։

Ինչ վերաբերում է բուն երևույթին ու լրագրողի հիվանդագին երևակայությանը, ապա ասեմ, որ նույն տրամաբանությունից բխում է, որ հայերը «փչացրել» են անցած տարվա Մայիսի 9-ի շքերթը, քանի որ մեր զորախումբ անցել էր Կարմիր հրապարակով և օ՜ սարսափ՝ հայկական Եռագույնով։

Իրականում, միանգամայն նորմալ ու շատ գեղեցիկ ավանդույթ է, երբ դաշնակից երկրների զորամիավորումները երկուստեք մասնակցում են զորահանդեսներին ու կարծում եմ, որ շատ գեղեցիկ ու ազդեցիկ կլինի, որ այս տարի էլ ռուսները «փչացնեն» մեր զորահանդեսը, իսկ այ երկու երկիր կա, որտեղ դա հաստատ չեն հավանի ու կնյարդայնան՝ Թուրքիան ու Ադրբեջանը, մեկ էլ․․․ որոշ խմբագրություններում․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել