Եվ մեկ հեղինակավոր արմտյան վերլուծականը անդրադարձել է Առաջին համաշխարհայինի ավարտին Մերձավոր Արևելքի գծվող սահմաններին, ու մասնավորապես Սևրի պայմանագրին, համաձայն որի այսօրվա Թուրքիայի զգալի մասը պետք է անցներ Հայաստանի Հանրապետությանը։ Foreign Policy ամսագիրը գրել է, այն մասին, որ Թուրքիայի ազգայնականների համար Սևրի պայմանագիրը իրենից ներկայացնում է մղձավանջի պես մի բան, որը նրանք փորձել են չեզոքացնել ժամանակին Լոզաննի պայմանագիր կնքելով (https://foreignpolicy.com/…/sykes-picot-treaty-of-sevres-m…/

Օրերս The Atlantic Council-ն էր անդրադարձել ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված խմբին, որը ուսումնասիրել ու առաջարկել է տարածաշրջանի այնպիսի սահմններ, որոնք կլինեն պատմականորեն հիմնավորված ու տեղի բնակչության համար ընդունելի, ու այստեղ նույնպես հայ-թուրքական սահմանը չպետք է անցներ Ախուրյանով, ինչպես այն սահմանվեց 1920 Մոսկվայի պայմանագրի արդյունքում։

Հետաքրքիր է, որ պայմական այս իրողությունները այսօր մոռացության չեն մատնվել, ու ռուս-թուրքական հնարավոր պատերազմի համատեքստում դառնում են ակտուալ, ինչպես մեկ դար առաջ։

Այսօր Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայում դադարեցնելու հակամարտությունը։ Զինադադարը չի վերաբերվում Իսլամական Պետությանը, ու վերջինիս դեմ կընթանա համատեղ պայքար։ Ես մեծ հույսեր չունեմ նման իրավիճակում նման ոչ ստույգ սահմանումներով փաստաթղթերին։ Կապրենք, կտեսնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել