Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Արձագանքները հանրային դաշտում սպասվածի պես բուռն էին: Այս ընտրությունը դուր չի եկել նաև Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր Յուրա Սաֆարյանին: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ մնում է նույն կարծիքին, որ Սուրիկ Խաչատրյանը ելել է Սյունյաց աշխարհի շալակը ու տզրուկի նման ծծում է սյունեցիների արյունը:

Հաճախ ենք լսում ձևակերպումներ, թե Լիսկայի դեմ իրենց մարզում ոչ մեկ չի կարողանում խոսել, իր դեմ խաղ չկա: Դե դա անհերքելի փաստ է ու տեղավորվում է բոլոր տեսակի տրամաբանության շրջանակներում, բայց Սաֆարյանն արդեն ո՞րերորդ անգամն է նման կերպ արտահայտվում: Բդեշխ ենք ասում, սակայն Սաֆարյանը պահը բաց չի թողնում ու սրտի ուզածի չափով «կատոկում է» Լիսկային:

Այսքանից հետո մնում է միայն համաձայնել, որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել