Վահան Բաբայանն ու Միքայել Մելքումյանը վերջապես ազդարարեցին իրենց քաղաքական միսիան ԲՀԿ-ում ավարտելու մասին: Ոչ, խոսքը նրա մասին չէ, որ վերջիններս հեռանում են խմբակցությունից կամ կուսակցությունից, դրա ժամանակը կգա՝ 2017-ին:

Առայժմ հեռանում են ԲՀԿ հոգսից ու չեն ցանկանում մաս լինել կուսակցության վերջնական ապամոնտաժմանը:
Վահան Բաբայանը չնայած երիտասարդ տարիքին բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական խմբակներ փոխած մարդ է, ում կյանքում հատկապես «նյուխն» է բացակայել, ինչի արդյունքում, չնայած վերջինիս հաջողվեց Ծառուկյանի շնորհիվ տեղ գտնել խորհրդարանում, սակայն կարիերան հաջողված չի կարող համարել:

Միքայել Մելքումյանը, ինչպես ինքն է պնդում, կանգնած է ԲՀԿ ակունքներում, սակայն նրա դարավոր երազանքի չիրականացումը (նախարար այդպես էլ չդարձավ), արագացրեց նրա հեռացումը ԲՀԿ-ից՝ առայժմ դե ֆակտո:
Կոալիցիա մտնելը այս երկուսի միակ շանսն էր ամրապնդվել գործադիրում կամ ապահովվել իրենց տեղը հաջորդ խորհրդարանում:

Հիմա՝ նրանց միակ նպատակը, նոր քաղաքական թիմի, իսկ ավելի կոնկրետ՝ «կռիշի» փտրտուքն է, որի հավանականությունը թեև ներկայիս իրողությունների պարագայում չի բացառվում, սակայն այդքան էլ մեծ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել