ՀՀ-ում ոչ մի կուսակցություն լավագույնս չի օգտագործում տեխնոլոգիական առաջընթացի պտուղները: ՀՀ-ում չկա web հավելված ունեցող կուսակցություն: Սա թիթիզ լոլո չի, սրանով կարելի է իրական խնդիրներ լուծել:

ՀՀ էլեկտորատում կա զգալի հատված, որը վստահություն չունի ամբողջ քաղաքական դաշտի նկատմամբ: Ու խնդիրը ռեսուրսների կամ քաղաքական ուժերի ցանկության բացակայության մեջ չէ. խնդիրը որոշակիորեն նաև հնարամտության ու գիտելիքների բացակայության մեջ է:

ՀՀ-ում կարևոր անցումային շրջան է. սրընթաց տեմպերով փոփոխությունների է ենթարկվում էլեկտորատը: Կողք կողքի ապրում են սովետական շրջանում երիտասարդություն ունեցած տարեցներ, նաև 90-ականներում երիտասարդություն ունեցած միջին հասակի մարդիկ և Սովետ չտեսած, «համացանցային» կրթություն տեսած երիտասարդներ:

ՀՀ քաղաքական բոլոր ուժերին արագ տեմպերով բովանդակային և տեխնոլոգիական փոփոխություններ են պետք:

Նորին մեծություն ուժն ու փողը միշտ ակտուալ են, բայց գիտելիքի չափաբաժինը գնալով մեծանում է: Գիտելիքների գեներացիա է պետք: Զուտ մտքերի չէ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐ-ի, կոնկետ համապատասխան հմտությունների պակաս կա քաղաքական դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել