Գյուղատնտեսական ոլորտը տարեցտարի առաջընթաց է ապրում: Տնտեսության գերակա ճյուղերից մեկը օգտվում է պետական աջակցության բազմաթիվ ծրագրերից և անգամ համաշխարհային տնտեսության զգալի ճնշումների պայմաններում, կարողանում է ադապտացվել և նոր համագործակցություն ստեղծել տարբեր երկների հետ: Այդ երկրներից մեկը Հնդկաստանն է:

Երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման համար մեր պատվիրակությունը այցելել էր Հնդկաստան, որի շրջանակներում հանդիպումներ էին տեղի ունեցել գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող խոշորագույն «Դաշմեշ» և «Շաքթիման» ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` հայ ֆերմերների համար գյուղտեխնիկայի ցուցադրություններ կազմակերպելու, ինչպես նաև տեղում պահանջարկն ուսումնասիրելու նպատակով:

Հայկական կողմը իր հերթին կազմակերպել էր հայկական գինիների համտես, որտեղ ներկայացվել են երկու տասնյակից ավելի հայկական կարմիր և սպիտակ չոր գինիներ: Համտեսին հրավիրված են եղել ալկոհոլային խմիչքներ ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ համաձայնություն է ձեռքբերվել քննարկել
հայկական գինու արտահանման հնարավորության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել