Փարիզի ահաբեկչությունից հետո Ֆեյսբուքցիների կեսը իրենց պորֆիլի նկարները ֆրանսիական դրոշ դրեցին։ Նախօրեին 100-ից ավելի մարդ է զոհվել Սիրիայում՝ ահաբեկչությունների շղթայի արդյունքում, բայց արի ու տես, որ ինչ որ չեմ տեսնում սիրիական դրոշների տարափ։

Ինչի՞ մասին է վկայում սա․․․ թող ինձ ներեն ոմանք, բայց սա վկայում է այն մասին, որ ֆրանսիական դրոշ դնողների մեծ մասը պարզապես քաղքենիներ են, ովքեր հեշտությամբ տրվեցին պուպուլիզմին ու իրենց համար ոչ թե մարդկային կյանքերն են կարևոր, այլ ֆեյսբուքյան թրենդը։

Ես Փարիզի ահաբեկչության մասին իմացա նույն օրը, բայց սկզբունքորեն դրոշներ չդրեցի էջումս։ Հիմա էլ չեմ պատրաստվում Սիրիայի դրոշ դնել։ Ոչ թե նրա համար, որ սրտացավ չեմ Ֆրանսիայի, կամ էլ Սիրիայի անմեղ զոհերի համար, ոչ էլ նրա համար, որ փորձում եմ հակադրել այդ զոհերին (մեղա-մեղա)։ Պարզապես, կցանկանայի, որ հնարավորինս շատ մարդիկ այս ամենին նայեին կողքից ու ոմանք՝ հետևություններ անեին, իսկ ոմանք էլ՝ ամաչեին։

Ամեն ինչը շոուի ու ֆլեշմոբի մակարդակի եք հասցրել, բայց անգամ դրանում հետևողականություն չեք պահպանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել