Ինչպես գիտեք, մեր ազգի հույլ ու փրկություն Արթուր Բաղդասարյանը դարակազմիկ հարցազրույց էր տվել Մոսկովսկիյ Կոմսոմոլեցին ու տարօրինակ զուգադիպությամբ, այդ գերպոպուլիստական ճառը կարդացվել էր ՕԵԿ-ի ռեբրենդինգ ասեմ, «Հայկական վերածնունդ»-ի հիմնադիր համագումար, մի խոսքով, այդ իվենթի նախօրեին։

Հայ հասարակությանը մասնավորապես ալեկոծել էին Արթուր Բաղդասարյանի հայտարարություններից նրանք, որոնք վերաբերում էին հայ-ռուս-թուրքական հարաբերություններին ու հատկապես այն պահը, երբ քաջ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ իհարկե Հայաստանը կմասնակցի պատերզամին Ռուսաստանի կողմից։

Հիմա մի կողմ դնենք նման ապոկալիպտիկ սցենարների մասին հիպոթետիկ քննարկումները։ Զվարճալին հենց այդ հանրության արձագանքն էր։ Ոմանք հարձակվեցին Արթւոր Բաղդասարյանի վրա, ոմանք ահ ապրեցին Արթուր Բաղդասարյանի ասածից, ոմանք սկսեցին ակվալանգները կարգի բերել՝ Ստամբուլը արյան ծովում խեղդելու նախաշեմին, ոմանք էլ ադի-բուդին ձեռները՝ հավեսով ժամանակ էին անցկացնում այս ղալմաղղալին հետևելով։

Ժողովուրդ, նման հայտարարություն անելու համար, Արթւոր Բաղդասարյանը․․․ ռուսի ասած․ он - никто, и звать его - никак: Նման կարգի հայտարարություն անում են միայն երկրի ղեկավարներն ու երկրի ծաղրածուները, որպիսին Ժիրինովսկին է՝ Ռուսաստանում։ Հիմա Բաղդասարայանը, ով ոչ պատգամավոր ա, ոչ պետական որևէ պաշտոն է հիմա զբաղեցնում և ում քաղաքական միավորման շանսերը պառլամենտ անցնցելու՝ անսահման մոտ են զրոյի, ակնհայտորեն երկրի ղեկավարը չի ու երբեք չի էլ լինի, ուստի տակը մնում է ի՞նչ․․․ դե դուք հասկացաք:

Հ․Գ․ Լրագիրէյեմներն ու այլ նմանօրինակ մարգինալ պանիկյոռներն էլ թող մի քիչ իրենց զուսպ պահեն, արդեն քիչ էր մնում պահանջեին ՀՀ իշխանություններից միանգամից սպիտակ դրոշ բարձրացնել ու կապիտուլյացիա հայտարարել Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի նկատմամբ։Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել