News.yahoo.com կայքը հարցազրույց է արել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանի հետ, որտեղ վերջինս անդրադարձել է իր հայկական արմատներին:

«Երբ փոքր էինք, հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հաճախ էր պատմում հայերի, Հայաստանի մասին: Մենք սնվում էինք հայկական սնունդով, լսում հայկական երաժշտություն: 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ նախնիներս գաղթել են ԱՄՆ: Օսմանյան կայսրությունը կոտորեց 1.5 մլն հայերի: Եթե նախնիներս չգաղթեին, միգուցե, այսօր մենք չէինք լինի:

«Քարդաշյանների այցը Հայաստան մեծ աղմուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության շուրջ: Նրանց շնորհվ ինֆորմացիան մեծ տարածում ունեցավ: Նրանք կոչ էին անում վերականգնել արդարությունն ու բացառել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը»,- ABC News պարբերականիի հետ զրույցում նշել էր Վաշիգթոնի հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

«Ես կիսով չափ հայ եմ: Մեծացել եմ հայկական արմատներիս կապված: Ցանկանում եմ, որ նույնը լինի երեխաներիս պարագայում»,- ասել է Քիմը:

c8a87acb2dcb916d9180b8cbdeb68616

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել