Մեկը ինձ пофиг, թե դալարիկցի ժուժուն գործ կգտնի՞, կվառվի՞, թե կգնա Եվրոպա, մարմնավաճառությամբ կզբաղվի։ Ինքն ինձ ընդհանրապես ոչ հետաքրքրումա, ոչ խանգարում։ Հա, ու եթե իմ էրեխեն էլ դրսում տեսնի նմանտիպ երևույթների ու հարցնի, ես հնարավորինս հասկանալի կբացատրեմ, գիտելիքներս ներում են։ Ու նկատել եմ, միշտ «բա որ էրեխես փողոցում տենա, հարցնի» արտահայտությունը առաջ քաշողները, որպես կանոն չեն փայլում իրենց գիտելիքներով։ Ու, որպեսզի ավելորդ անգամ ուղեղի ծալքերին նեղություն չտան, նախընտրում են վառել, քառատել ու աքսորել, քան 2 բան ավել կարդան։
Միշտ ասել եմ` երկիրի, պետականության համար առաջնահերթ խնդիր են տգետ, սահմանափակ գիտելիքներով ու խավարամիտ մարդիկ, քան ժուժուներն ու զուզուները։
Մի հասարակություն, որտեղ սևամորթ տեսնելիս գյոռմամիշի պես նայում են կամ արգանդ բառ լսելիս չափառները մինչև ականջները բացում, էտ հասարակությունում համար մեկ խնդիրը հաստատ դալարիկցի ժուժուն չի։
հ.գ. ու մեկ էլ ինձ հետաքրքիրա էն ղասաբ փաստաբանի ծառայություններից ընդհանրապես օգտվող եղելա՞։ Առաջին տպավորությունն էն էր, որ էտ մարդն էլ պակաս հոգեկան խնդիրներ չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել