Հարցրեք ցանկացած հայ տղամարդու, թե ինչ կին է պատկերացնում իր կողքին և ինչ հատկանիշներ պետք է ունենա այդ կինը, կլսեք իրարից գրեթե չտարբերվող, եթե ոչ ամբողջությամբ նույն պատասխանները: Հայ տղամարդիկ իրենց կողքի կնոջից պահանջում են լինել բարոյական, առաքինի, համեստ,  բարի, ընտանիքը կարևորող և նվիրված, ծխախոտից և ոգելից խմիչքներից էլ որքան հնարավոր է հեռու: Այս հատկանիշների մեջ ամենակարևոր տեղը զբաղեցնում է համեստությունը, որը ենթադրում է փակ հագուկապ, ոչ վուլգար դիմահարդարում և ոչ շատ ազատ վարք: Բայց նայելով մեր շուրջը, մենք ամեն րոպե համոզվում ենք, որ դրանք ընդամենը դատարկ խոսքեր են: Հայ տղամարդիկ լավ էլ նախընտրում են վուլգար, արհեստական ու համեստություն բառը միայն բառարանում կարդացած կանանց: Մի քանի օր առաջ կայքերից մեկում հանդիպեցի հայտնի շոումեն Գրիշա Աղախանյանի և նրա կնոջ ֆոտոշարքին   և մեղմ ասած հիասթափված եմ Գրիշայի կնոջից: Հասկանում եմ, որ ուշադրություն գրավելու  լավագույն եղանակը հիմա հանվելն է, բայց դա անելուց առաջ կինը պետք է հաշվի առնի իր կարգավիճակը: 

Գրիշա Աղախանյանի ընտանիքը

Սկսեցի համացանցում փորփրել այս կնոջ մասին ինֆորմացիան: Պարզվում է` Շողերը Գրիշայի երկրորդ կինն է, նրանց տարիքային տարբերությունը կազմում է 23 տարի: Նա սովորում է Թատերական ինստիտուտում: Եվ նայելով տարբեր ժամանակներում արված լուսանկարներ, հասկացա, որ պետք չէր հիասթափվել այդ ֆոտոշարքից, քանի որ այս տիկինը, ոչ չգիտես ինչու Շողեր անունը սոցիալական ցանցերում փոխարինել է Shoka-ով,  իր բոլոր լուսանկարներում էլ  վուլգար, տգեղ դիմահարդարված և շատ բաց հագնված է:

Ամուսնացած կնոջ և երեխայի մոր համար այս կերպարը շատ անընդունելի է, ինչքան էլ դա փորձեն արդարացնել ցանկալի լինելու ձգտումներով:

Լուսանկարները`  Bravo.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել