286189_541492202574433_640637667_o«Տաթևեր» fashion բլոգը շարունակում է ներկայացնել մեր կողքին ապրող կանանց ու աղջիկների, ովքեր շլացնող տեսք ունեն առանց ֆոտոշոփի ու որևէ  պլաստիկ վիրահատության։ Այս խորագրի հերոսները  գեղեցիկ են,  տարբերվող, ոճային, շրջապատում նրանցով հիանում են, նրանց ոճն ընդօրինակում են։  Նրանք հոլիվուդյան աստղեր չեն, ամսագրերի շապիկներում չեն ապրում, նրանք պարզապես հայտնաբերել են դեպի կատարելություն տանող կարճ ու կայուն ճանապարհներ։ Այն է՝ բացահայտել են իրենց կազմվածքի առանձնահատկություններն ու գտել են դրանք ընդգծելու ոճային տարբերակներ։ Մեր հերոսուհիները չեն թնկթնկում, որ գեր են, ցածրահասակ, ունեն փոքր կուրծք կամ լայն ազդրեր, նրանք սիրում են իրենց մարմինն ու խնդիրները լուծում են fashion բաղադրատոմսերով։

«Առանց ֆոտոշոփի» խորագրի այսօրվա հերոսուհին Արմենուհի Սարգսյանն է։ 

12096216_985831134807202_5423973177065079117_n859711_505350402855280_1652120896_o

Արմենուհին Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Արշավների սիրահար է։ Սիրում է սար բարձրանալ, լուսանկարել ու լուսանկարվել։ Գլխարկների հարուստ հավաքածու ունի։ Խոստովանում է՝ կարմիր գլխարկ կրում է 3 տարեկանից։ Ներկայացնում ենք նրա լուսանկարները։ Ծանոթացեք։

11889994_970626292994353_5536916426459635620_o

11124714_914547981935518_2067518657867028185_o 1016792_553554024701584_394962668_n 1907942_862769667113350_2602555024221972657_n 11012469_1006533422736973_8509145974424494018_n 679833_455138697876451_1560955108_o 529350_515558395167814_660847499_n  266731_432920016764986_1914631235_o

Եթե ունեք ձեր ոճը ներկայացնող ինքնատիպ լուսանկարներ ու սելֆիներ, ուղարկեք դրանք մեր ֆեյսբուքյան էջին՝ tateverblog.am հասցեով։ Լավագույնները տեղ կգտնեն «Տաթևեր» fashion բլոգի «Առանց ֆոտոշոփի» խորագրում։ Ամենաոճային մասնակիցներին խրախուսական նվերներ ենք խոստանում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել