Մեր ինքնության կենտրոնական և առաջնային բաղադրիչը կրոնը չէ, առավելևս ցեղասպանությունը չէ, այլ՝ հայոց լեզուն՝ իր բազմագույն բարբառներով հանդերձ:Փաստենք, որ տասնամյակներ շարունակ ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում հայ ինքնությունը կառուցված է եղել կեղծ և իրականությունից կտրված արժեքների վրա, որոնք են՝ եկեղեցին, ցեղասպանությունը և գոյություն չունեցող Էրգիրը(Արևմտյան Հայաստան): Չխորանալով խնդրի գիտական նրբերանգների մեջ, նշենք, որ դրանցից և ոչ մեկը չունի կառուցակազմիկ մշակութային այն հենքը, որը կարող է ապահովել հանրության բնականոն վերարտադրությունը, զարգացումը, անդադար նորացվելու և այլանալու միտումը...
Այդ տեսանկյունից թերևս ճիշտ կլինի ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում լեզվի հետ միասին ինքնության առաջնային և կենտրոնական բաղադրիչը դարձնել անկախ պետականության գաղափարը:
Լեզուն, պետականությունը և դրանց միջև մանևրող ու անցյալի կենսունակ շունչը պահպանող, բայց նոր երանգներով ստեղծվող մշակույթը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել