Օրը բարենպաստ է ՀՀ մարզերը երկու մասի բաժանելու փոխարեն ԶԱԳՍ-ով բաժանվելու համար,վարկային պատմության փոխարեն Հայոց Պատմություն ունենալու համար և սիրած էակի համար սիրված դիակ դառնալու համար։
Աստղերը քաղաքական գործիչներին հուշում են երկուշաբթի օրը քաղաքականությամբ չզբաղվել։ Զբաղվեք սպորտով՝ օրինակ քարկտիկ խաղալով ։
Երեքշաբթին բարենպաստ է Վարդգես Գասպարիի վրա ճնշում գործադրելու և Միջազգային ատյանների հորդորների տակ՝ ճնշումը չափելու համար։
Չորեքշաբթին բարենպաստ է Ռոբերտ Քոչարյանի՝ 2003 թվականի նախընտրական տեսահոլովակները դիտելու և մեծ քաղաքակնություն վերադառնալու հույսեր փայփայելու համար։
Հինգշաբթին հատկապես բարենպաստ է Վարչապետ Հովիկ Աբրահսմյանի համար։ Խորհուրդ է տրվում ՀՀԿ նիստի փոխարեն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ Բարսելոն - Արսենալ խաղին մասնակցել։
Ուրբաթ օրը սովորաբար խորհուրդ է տրվում խուսափել պատահական ծանոթություններից,այլապես օրը հղի է արտահերթ ստիպված կոալիցիաներ կազմելու վտանգով։ Խոսքը չի վերաբերում բիսեքսուալ քաղաքական ուժերին իհարկե։
Շաբաթ առավոտը բարենպաստ է Միքայել Մելքումյանի բոցաշունչ ելույթները լսելու փոխարեն Michael Jackson -ի the way you make me feel երգը լսելու համար։ Երեկոյան սարսափ ժանրի սիրահարներին աստղերը միանշանակ խորհուրդ են տալիս դիտել Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը մոսկովյան թերթերին։
Կիրակի հանգստացեք մի հատ հլը։ Շատ ժամանակ անց կացրեք տանը և հետևեք ԱՄՆ նախագահի ընտրության քարոզարշավին։ Այն նայելուց հետո իսկապես ցանկություն կառաջանա «վայ մամա ջան» բացականչելու համար։
Եվ վերջում աստղերը Վահրամ Բաղդասարյանին հուշում են հիշել 2007 թիվը։ Հուշում են,սակայն չեն պարտադրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել