ԱԺ-ում արտահերթ նստաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ համեմված զվարճալի պահերով, անցան իշխանության պլանավորվածի շրջանակներում:

Նիկոլն ինչպես միշտ իր տարերքի մեջ էր ու բավականին գեղեցիկ պահեր ապահովեց մեդիալսարանին, ՀԱԿ-ն ինչպես միշտ իր հետ կռիվ էր անում՝ ծանր ակնարկներ ուղղելով իր «դասակարգային թշնամուն»՝ ՀՅԴ-ին, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն ավելի շատ նեղացկոտության դերի մեջ էին:
Ու եթե ՕԵԿ-ի անբավարարվածությունը շատ ավելի զուսպ էր, մեսիջային (ակնհայտ էր, որ նրանք ևս իրենց տեսնում էին կոալիցիայում), ապա ԲՀԿ-ի դեպքում ցասումն անկասելի էր:

ԲՀԿ-ն պարզ, ուղիղ տեսքով պաշտոն էր մուրում, այո, բառիս բուն իմաստով մուրում էր: Բանը հասավ նրան, որ Միքայել Մելքումյանը ԱԺ «ապաքաղաքական» ամբիոնից հրապարակային հարցադրում արեց՝ ինչի՞ եք 5 պատգամավոր ունեցող ուժի հետ կոալիցիա կազմում, իսկ 30 հոգանոց, ԱԺ-ում 2-րդ ուժ համարվող ԲՀԿ-ին՝ «պասլատ» անում:
Խոստովանենք, որ իսկապես զվարճալի վիճակ էր ու այդ ամենում ամենատխուրը արդարադատության նախարարն էր, որովհետև այդ պահին միայն նա էր խոսում ու մտածում կառուցվածքային փոփոխությունների իրական նպատակների մասին ու ի դեպ, շաատ անկեղծ: Իսկ մյուսների սիրտն ու հոգին միայն պաշտոն էր ուզում՝ համեմաված նախանձի անսահման ցանկությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել