Ամեն հասարակություն հազար ու մի խնդիր, ախտ, սոցիալական հիվանդություան ունի, որի դեմ նա փորձում է պայքարել: Սոցիալական ախտերի հայտնի «դասակարգումը» սովորաբար գլխավորում է «կոռուպցիա» ասածը:
Ինչ է կոռուպցիան(կաշառքը). առավել ընդհանուր նշենք, որ այն որևէ իրավիճակում ոչ օրինական ճանապարհով նյութական օգուտի/նրա խոստման պայմաններում դիմացի կողմից որոշակի ծառայություն ստանալն է, որը հանգեցնում է օրենքի ու իրավունքի, սահմանված ազատ ու հավասար մրցակցության, որոշում ընդունելու և մի շարք այլ նորմերի խախտման: Ենթադրվում է, որ կոռուպցիան սովորաբար բնորոշ է տեղական ու պետական իշխանության տարբեր օղակներին, չնայած մասնավոր սեկտրոում, ինչպես նաև մեծ բիզնեսում այն նույնպես բավական տարածված երևույթ է:

Դեմոկրատացվող բոլոր երկրներում կաշառակերության դեմ պայքարը ավանդաբար եղել է բարդագույն խնդիրերից մեկը: Կաշառակերությունն անտեսանելի, բարդ տեղորոշելի հանցագործության տեսակ է, որի դեմ պայքարի գործում օրինակ ՀՀ Քր. օրենսգրքում նվիրված են մեկ տասնյակից ավել հոդվածներ: Այն երկրները, որոնք կարողացել են որոշակի շոշափելի հաջողությունների հասնել այս ուղղությամբ, կարողացել են ստեղծել կայուն, մրցունակ ու արդյունավետ պետություն: Մյուսները՝ ում դա չի հաջողել, հաջողություններ պետական կառավարման ոլորտում չեն արձանագրել:

Անկախության 25 տարիների ընթացքում ՀՀ-ում անցկացված թեմատիկ բոլոր սոց.հարցումներում «կոռուպցիան» համարվել է մեր խոշորագույն խնդիրներից ու մարտահրավերներից մեկը, որն ամեն կերպ խոչընդոտել է հասարակության ու պետության ամենատարաբեր ոլորտների զարգացմանը: Հայ հասարակության մեջ կոռուպցիան ուղղակիորեն ասոցացվում է պետության ու հատկապես նրա մի քանի՝ դատական, առողջապահական, կրթական, ոստիկական և այլ ոլորտների հետ: Ենթադրելի է, սակայն ապացուցելի չէ, որ ՀՀ քաղաքացին իր կառուպցիայի հանդիպել է հենց նշված ոլորտներում: Այս պարագայում հետաքրքիրը այն է, որ կոռուպցիայի մեր ընկալումը մի քիչ այլ է. կոռուպցիոն շատ դրսևորումներ մեզանում երբեք չեն դիտվում որպես ոչ օրինական քայլեր՝ ասենք «պատիվ տալը», «շնորհակալություն» հայտնելու որոշ ձևեր, միջնորդությունը և այլն: Դա հավանաբար կապված է մեր արժեքային ու մի շարք այլ շերտերից, որոնք ձևավորել են մշակութային, պատմաքաղաքական սպեցեֆիկ միջավայրում:

Աշխարհում ու հատկապես դեմոկրատակացվող երկրներում կոռուպցիայի հարցերը առանցքային ուշադրության կենտրոնում են: Համաձայն www.transparency.org-ի մասնագիտացված հետազոտությունների հարավկովկասյան ճանաչված երկրների կոռուպցիոն ինդեքսի պատկերը հետևյալն է: 168 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 95, Ադրբեջանը՝ 119, իսկ Վրաստանը՝ 48 տեղերը: Դասակարգումն իրականացվել է աճման սկզբունքով, այսինքն որքան պետության դիրքը բարձր է, այնքան այնտեղ գործերը կոռուպցիայի մասով լավ չեն: Դասակարգման մեջ նշված երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի գործադրվող ջանքերի մասով ներկայացվում է հետևյալ պատկերը. ՀՀ՝ 31%, Ադրբեջանում՝ 9%, Վրաստանում՝ 54%: Ի դեպ, 2010-11թթ. հանրային հարցումներով ամենից կոռումպացված ոլորտ համարվել է. Վրաստանում՝ քաղաքական կուսկացությունների ու արդարադատության ոլորտը, Ադրբեջանում՝ ոստիկանությունը, ՀՀ-ում՝ կրթական ոլորտը:

Հարկ է նշել, որ կոռուպցիան այն հիմնական ոլորտներից, որտեղ քաղաքական ընդդիմությունն «անխնա» քննադատում է իշխանություններին: Երբեմն դա հիմնավոր է, երբեմն՝ անհիմն: Իրականում հաճախ բավական բարդ է վերհանել կոռուպցիոն դրսևորումները, քանի որ այդ գործում իրավապահներին, պատկան մարմնին որևէ կերպ չի օժանդակում նաև քաղաքացին, կապված մշակութային, արժեքային ու «սկզբունքային» համարվող հանգամանքերից: Երբեմն, իհարկե, հստակ տեսանելի է, որ ինչ-որ վիճակում առկա է կոռուպցիոն ռիսկ: Այս առումով ընդդիմադիր կուսակցությունները հաճախ մեղադրում են, որ իշխանությունը կամ պատկան մարմինը ցանկություն չունի պայքարել կոռուպցիայի դեմ, ուստի դա է պատճառը, որ ունենք այն, ինչ ունենք:

Այս իրավիճակում գործող քաղաքական ուժը, կամ թիմը կարող է բավական ոչ պոպուլյար ու անկախանխատեսելի քայլ կատարել. հակաոռուպցիոն օղակներում առկա պաշտոնները զիջել ընդդիմադիրներին, ու ակնկալել, սպասել ու պահանջել արդյունավետ աշխատանք կոռուպցիայի դեմ պայքարում:

Եթե դա ստացվի, ապա բոլորս կօգտվենք, եթե՝ չստացվի, ապա պարզ կդառնա քննադատության անհիմն լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել