Հատկապես ափշեցնում է մակերեսայնությունը, որը սովորեցին Արևմուտքից: Ամիսներ առաջ ռուս ռազմական փորձագետներից մեկն իմ աշխատասենյակում կարծիք էր հայտնում, թե ռազմական տեսանկյունից Ադրբեջանը Հայաստանից ուժեղ է: Որպես փաստարկներ՝ թվեր ու վիճակագրություն էր բերում: Բնավ ինձ չհամարելով ռազմական փորձագետ, մի քանի հակափաստարկներ էլ ես բերեցի՝ սկսած աշխարհագրական դիրքից ու մարտունակությունից, վերջացրած՝ քանակ-որակ հարաբերակցությամբ և կառավարման նրբություն-առանձնահատկություններով: Պարզվեց, մարդը ռազմական փորձագետ է, այն էլ՝ Հարավային Կովկասի գծով ու այդ փաստարկների մասին մտքի ծայրով էլ չէր անցկացրել, իրեն նեղություն չէր տվել հարցերը դիտարկել նաև այլ չափորոշիչներով: Երբ մտածեց դրա մասին, կարծիքը փոխեց: Հիմա այս մարդը ռուսաստանյան հեռուստաընկերություններով կարծիք է ստեղծում, իսկ ես մտածում եմ. ճի՞շտ է ասում, թե՞ ոչ, Սիրիայից և Ուկրաինայից խոսում ու կարծիքներ է հայտնում՝ բոլոր փաստարկները հաշվի առնելո՞վ, թե՞ կան փաստարկներ, որոնց մասին «չի մտածել»:
Եվ այնուամենայնիվ, ցանկացատ տեղեկատվություն քարոզչություն է«
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10153629225148197?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել