Օրերս տեղի է ունեցել հայ-շվեդական գործարար համաժողով, որին մասնակցել են մոտ 100 շվեդական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Շվեդիայի արտգործնախարարության, Առևտրի հանձնաժողովի, Շվեդիա-Ռուսաստան առևտրաարդյունաբերական պալատի և «Բիզնես Շվեդիա» կառույցի ներկայացուցիչներ:

Հիշյալ համաժողովի ընթացքում ներկայացվել են զարգացման հեռանկար ունեցող տեղական և տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդարդյունաբերություն, ոսկերչություն, ադամանդագործություն և այլն: Ներկայացվել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ պայմանավորված Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ պայմանավորված շվեդական ընկերությունների համար Հայաստանի հնարավոր կամրջող դերը դեպի Իրանի շուկա:

Հարկ է նշել նաև, որ բանակցող կողմերը համակարծիք են եղել, որ հայ-շվեդական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն և դրա լիարժեք օգտագործելու համար այսպիսի հանդիպումները լավ հիմք են համագործակցությունը զարգացնելու նպատակով: Ինչպես նաև ձեռք է բեռնվել պայմանավորվածություն, առ այն, որ երկուստեք խրախուսելու են գործարարների միջև կապերի խորացումը և բազմակողմանի զարգացումը, իսկ մոտ ապագայում կազմակերպվելու են շվեդ գործարարների այց Հայաստան և գործարար համաժողով Երևանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել