Առավոտ մի նյութ կարդացի, որը ինձ հույս է ներշնչում, որ Երևանում խցանումները կվերանան:

Երիտասարդները մի հավելված են ստեղծում, որը ցույց կտա, թե որտեղ են խցանումները ու վարորդները հնարավորություն կունենան շրջանցել այդ հատվածները: Պրոյեկտին մասնակցում են նաև GG-ի տղերքը: Հիմա հարց է առաջանում նրանք կկարողանան GG-ի նման ստացված պրոյեկտ դարձնել սա, թե ծրագրի պատճառով խցանումներն ավելի մեծ կդառնան:

Հայերը մի բանլը լավ են սկսում հետո ամեն ինչ 0-ի է հավասարեցվում: Մեղավոր են լինում առաջին հերթին կազմակերպիչները, որ իրանց ստեղծած պրոդուկտին չեն հետևում ու իրենց որդեգրած սկզբունքները մի կողմ են դնում և սկսում են գումար աշխատել, որը բերում է մի օր կռախի ու գումարի աղբյուրն ուղղակի փակվում է և նրանք մնում են կոտրած տաշտակի մոտ:

Լավ բան են մտածել, որը թույլ կտա քաղաքաում ժամանակ խնայել մնում է հաջողի: Չհաջողելու դեպքում խնդիրները կշատանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել