Pastinfo.am-ը գրում է.

Այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ բոլոր առաջարկությունները, և հաջորդ շաբաթ կստորագրվի երկու ուժերի միջև հուշագիրը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հայտնելով, որ հուշագիրը կոչվելու է «Քաղաքական համագործակցության հուշագիր`ՀՀԿ և ՀՅԴ միջև»:

Իսկ այսօրվա նիստում, Շարմազանովի խոսքով, ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները մտքեր են կիսել ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ծրագրային ելույթի վերաբերյալ, քննարկել ՀՅԴ հետ համագործակցության հիմնական կետերը:

Անդրադառնալով ՀՅԴ հետ համագործակցությանը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ համագործակցությունը պաշտոնների հանձնում չէ, այլ՝ երկարատև ծրագրային համագործակցություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել