Եվրոպան թույլատրել է առևտրային թռիչքները Ղրիմի վրայով168.am-ը գրում է.

Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունը (EASA) հայտարարել է, որ ավիափոխադրողները կարող են վերսկսել թռիչքները Ղրիմի վրայով:

Գործակալությունը Եվրոպայի ավիափոխադրողներին թույլատրել է օգտագործել երկու երթուղի Սիմֆերոպոլի շրջանի սահմաններում: Ըստ որում թռիչքները կհամակարգեն եւ կվերահսկեն Ուկրաինայի ավիակարգավարական ծառայությունները:

2014 թվականի ապրիլին EASA-ն նախազգուշացրել էր առեւտրային չվերթերի համար լուրջ ռիսկերի մասին՝ Սիմֆերոպոլի շրջանի կարգավիճակի իրավական անորոշության պատճառով եւ առաջարկել էր խուսափել Ղրիմի վրայով թռիչքներից:

Այժմ, չնայած այն բանին, որ իրավական խնդիրները պահպանվում են, EASA-ն թռիչքների անվտանգության տեղեկագրում հաղորդում է, որ սահմանվել է ռիսկերի հսկողության «հուսալի մեխանիզմ»:

Ավիաընկերություններին առաջարկվում է թռիչքների պլանավորման համար օգտվել Ուկրաինայի կողմից տրամադրվող տեղեկատվությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել