Բժշկական առցանց կոնսուլտացիաների բրիտանական կայքը  խնդրել է ամբողջ աշխարհի գրաֆիկական դիզայներներին՝ ֆոտոշոփի օգնությամբ հասցնել մոդելի կառուցվածքը իրենց երկրի համար կատարյալ համարվող չափանիշների։ Ինչպես հաղորդում է հենց կայքը, բրիտանացիների 40% զգում է հեռուստատեսության և սնդուսափայլ ամսագրերի ճնշումը՝ իրենց մարմնի՝ կատարելությանը չհամապատասխանելու պատճառով։ Այս ծրագրի նպատակը՝ ֆիզիկական և հոգեբանական առողջությունը կարևորելն է, այլ ոչ թե ամսագրերի պարտադրած չափանիշները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել