Նազարբաևի պանթուրքիստական նկրտումները կարծես թե արդեն տալիս են Նազարբաևի համար անակնկալ ու խիստ տհաճ պտուղները։ Հիմա Ղազախստանի հարավում գտնվող գյուղերից մեկը շրջպատված է ոստիկանության ու ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումներով, որովհետև կա լուրջ վտանգ, որ տվյալ բնակավայրում միջէթնիկ արյունալի բախումներ կարող են լինել մեծամասնություն կազմող ղազախ բնակիչների ու այդ գյուղի ամենախոշոր ազգային փոքրամասնությունը հանդիսացող թուրքերի միջև։

Ինչպես միշտ է լինում նման դեպքերում, այս լարվածությունը սկսվել է կենցաղային ինչ որ միջադեպից․ 18 տարեկան մի թուրք ուզեցել է կողոպտել ղազախների պատկանող մի տուն ու հանցանքի պահին դանակի հարվածներով սպանել է 6-ամյա երեխայի։ Ղազախներն էլ կատաղել են ու սկզբում ցանկացել են լինչի դատաստան տեսնել, իսկ հետո, աստիճանաբար ավելի լայն սպեկտր են վերցրել պահանջների ու բանը հասել է թուրքերի տների պոգրոմների։

Չարախնդալը լավ բան չէ, բայց զարմանալի ոչ մի բան չեմ տեսնում։ Իրականում, Ղազախստանը շատ ավելի պայթյունավտանգ երկիր է, քան ընդունված է համարել ու այնտեղի կայունությունը մեծապես պայմանավորված է Նազարբաևի հսկայական հեղինակությունից ու դերակատարությունից։ Սակայն արի ու տես, որ ծերուկը շատ լուրջ գերագնահատել է իր ուժերը ու վերջին տարիներին ակտիվորեն ձեռնամուխ է եղել պանթուրքական խաղերին ու մասնավորապես Թուրքիայի հետ սիրային ֆլիրտերին։ Արդյունքն էլ սա է։

Ի դեպ, ասեմ, որ սա առաջին նման ազգամիջյան բախումը չէ Ղազախստանում վերիջին շրջանում։ Ուշագրավ է, որ բախումների ցուցանիշով ամենահաճախը հենց թուրք միգրանտների հետ կոնֆլիկտներն են առաջատար։ Նրանց հետևից գալիս են արդեն միջինասիական այլ ազգերի ներկայացուցիչները և զարմանալիորեն, երկրի բնակչության քրիստոնյա-եվրոպական հատվածի հետ այդպիսի բախումները քիչ են (ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ, հայեր․․․)։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել