Թուրքական «ՍԱԲԱՀ» լրատվական գործակալությունը ներկայացրել է 1800-ականներից մինչ օրս տեղի ունեցած ամենակարճատև պատերազմների թոփ տասնյակը` չհաշված հրադադարները, հեղափոխությունները և անկախության համար պաքարները։

Ըստ այդմ, ըստ տևողության՝ 10 ամենակարճ պատերազմներն են՝
1. 1982թ. Անգլիայի և Արգենտինայի միջև տեղի է ունեցել Ֆոլկենդյան պատերազմը, որը տևել է 42 օր և ավարտել անգլիացիների հաղթանակով,
2. 1290թ. Լեհաստանի և Լիտվայի միջև տեղի ունեցավ 37 օրյա պատերազմը, որի արդյունքում հաղթել է Լեհաստանը,
3. 1913թ. Բալկանյան 2-րդ պատերազմը, որը տևել է 32 օր: Բուլղարիան պատերազմում էր ընդդեմ Հունաստանի, Սերբիայի, Ռումինիայի և Օսմանյան Կայսրությանը. արդյունքում Բուլղարիան պարտվել է,
4. 1897թ. պատերազմում էին Օսմանյան Կայսրությունը և Հունաստանը: 30-օրյա պատերազմի արդյունքում պարտվել է հունական կողմը,
5. 1979թ. Չինաստանն ու Վիետնամը պատերազմել են 27 օր, պատերազմի ավարտից հետո երկու կողմերն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին,
6. 1918թ. հայ-վրացական պատերազմը, որը տևել է մեկ ամսից էլ քիչ՝ 24 օր. արդյունքում վիճահարույց տարածքները դրվել են երկու կողմերի համահավասար վերահսկողության տակ,
7. 1885թ. սերբ-բուլղարական պատերազմը, որը տևել է 14 օր. պատերազմում հաղթել է բուլղարական կողմը,
8. 1971թ. Հնդկաստան-Պակիստան 13-օրյա պատերազմի արդյունքում Բանգլադեշն անկախացել է,
9. 1967թ. «6-օրյա պատերազմ» անունը ստացած պատերազմում Իսրայելը պատերազմել է Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի դեմ, որի արդյունքում հաղթել է Իսրայելը,
10. 1896թ. Անգլիա-Զանբիզար պատերազմը տևել է ընդամենը 45 րոպե, որի ընթացքում հաղթել է, իհարկե, Անգլիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել