Որպեսզի ազգը կարողանա պահպանել իր բնական աճը 25 տարվա կտրվածքով, ապա ծնելիությունը ցուցանիշը պետք է լինի 2.11 գործակից միջինը: Պատմության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ այդ թիվը պակաս է, ապա ազգը գնում է դանդաղ վերացման ճանապարհով, իսկ երբ ծնելիությունը 1.3 է, ապա նման ազգերը վերանում են մինչև 50 տարվա ընթացքում: Այդ դեպքում նախկին վիճակի գալու համար պետք է 80-100 տարի, իսկ տնտեսական մոդել գոյություն չունի, որը կապահովի ծնելիության կտրուկ աճ: Այլ կերպ ասած, կա երկու զույգ ծնողներ, ամեն զույգն ունենում է 1 ական երեխա, ստացվում է, երեխաների թիվը երկու անգամ պակաս է ծնողների թվից, իսկ նրանց երեխաների թիվը 4 անգամ է պակաս տատիկ-պապիկների թվից:
2006թ ին Ֆրանսիայում ծնելիության գործակիցը եղել է 1.8, Մեծ Բրիտանիայում՝ 1.6, Հունաստանում՝ 1.3, Գերմանիայում՝ 1.3, Իտալիայում՝ 1.2, Իսպանիայում՝ 1.1, ԵՄ անդամ երկրներում միջինացված թիվը կազմում է 1.38: Սակայն Եվրոպայի բնակչության թիվը չի նվազում և դրա արդյունք է միգրանցիոն հոսքերի, առավել հաճախ մահմեդականների: Տարիներ շարունակված այս հոսքերը հանգեցրել են նրան, որ այսօր քրիստոնյա Ֆրանսիայում ապրող մինչև 20 տարեկանների 30% ը մահմեդական է, խոշոր քաղաքներում այդ թիվը հասել է 45% ի: Այս տեմպերով շարունակվելու դեպքում 2027թ ին ամեն 5 րդ ֆրանսիացին կլինի մահմեդական, իսկ 37 տարի անց Ֆրանսիան կդառնա մահմեդական երկիր, վերջին 30 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում մահմեդականների թիվը շուրջ 90հզ ից հասել է 3 մլն ի, Հոլանդիայում նորածինների 50% ը մահմեդական է, իսկ ընդամենը 15 տարի հետո Հոլանդիայի բնակչության կեսը կլինի մահմեդական: Նույն իրավիճակն է նաև ԵՄ առաջատար Գերմանիայում, որտեղ կանխատեսումներ կան, որ 2050թ ին մահմեդական քաղաքացիները կգերազանցեն քրիստոնյաներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել